Սպորտ
Փարիզ-2024․ Հայտնի է Սլավիկ Գալստյանի մրցակիցը կիսաեզրափակիչում
2024 թվականի Փարիզի ամառային 33-րդ Օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարի կիսաեզրափակիչում հայտնի է դարձել Սլավիկ Գալստյանի մրցակիցը։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի անդամ, աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի բրոնզե մեդալակիր 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը կիսաեզրափակիչում կգոտեմարտի իրանցի Սաեդ Էսմաելիի հետ։
Վերջինս քառորդ եզրափակիչում 8:0 հաշվով հաղթել է Օլիմպիական չեմպիոն, Աշխարհի գործող չեմպիոն կուբացի Սանչեսին։
Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 7-ին Երևանի ժամանակով 20։15-ին բրոնզե մեդալի համար պայքարի մեջ կմտնի Մալխաս Ամոյանը, իսկ արդեն 22։05-ից օլիմպիական երկրորդ ոսկու համար մրցագորգ դուրս կգա Արթուր Ալեքսանյանը։
Նմանատիպ հոդվածներ
Փարիզ-2024. Արսեն Հարությունյանը վստահ հաղթանակով մեկնարկեց
Փարիզ-2024. Այսօր Արթուր Ալեքսանյանը եւ Մալխաս Ամոյանը մրցագորգ դուրս կգան
Փարիզ-2024. Մալխաս Ամոյանը նույնպես հաղթանակ տարավ` դուրս գալով Փարիզի օլիմպիական խաղերի քառորդ եզրափակիչ
Էլինա Ավանեսյան․ Ստացել եմ հայկական քաղաքացիություն եւ հպարտությամբ կներկայացնեմ Հայաստանը
Ավելին Սպորտ բաժնից
«Շիրակ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել
Իրանը խաղալու է ԱՄՆ-ում. ՖԻՖԱ–ի նախագահ
Մարկուս Ռեշֆորդին վիրավորած երկրպագուն դատապարտվել է ազատազրկման
Նուրմագոմեդովը հերքել է Ծառուկյանի հայտարարությունը Պուտինի մասին
5.0