Թեհրանը մեծ ակնկալիքներ ունի Հայաստանի և Վրաստանի միջով անցնող տարանցիկ միջանցքից
Իրանի և Հայաստանի պաշտոնյաներն ընդգծել են ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտում համագործակցության զարգացման անհրաժեշտությունը: Այս մասին տեղեկացնում է իրանական Mehr-ը՝ հավելելով, որ պաշտոնյաները պնդել են, թե Իրան-Հայաստան-Վրաստան միջանցքի լիարժեք ակտիվացումը զգալիորեն կմեծացնի առևտրի ծավալը։
Ըստ աղբյուրի՝ տարածաշրջանային տրանսպորտային դիվանագիտության ակտիվացման շրջանակում չորեքշաբթի երեկոյան հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի և Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալի, ինչպես նաև Իրանի ճանապարհաշինության և տրանսպորտի կազմակերպության ղեկավար Ռեզա Աքբարիի մասնակցությամբ։
Նշվում է, որ բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտում համագործակցության զարգացման ուղիները՝ ընդգծելով տարանցիկ ենթակառուցվածքն ամրապնդելու և առկա խոչընդոտները վերացնելու հաստատակամությունը։
Աքբարին հայտարարել է, որ պատրաստվել է փոխըմբռնման հուշագրի համապարփակ նախագիծ, որի հիմնական ուշադրությունը կենտրոնացած է այնպիսի ոլորտների վրա, ինչպիսիք են ենթակառուցվածքների զարգացումը, սահմանով տրանսպորտի տեղաշարժի խոչընդոտների վերացումը, ճանապարհային վճարների նվազեցումը կամ չեղարկումը, ինչպես նաև Իրանի և Հայաստանի տարածքներում թողունակության մեծացումը։
Նա ընդգծել է հարևան երկրների հետ Իրանի առևտրային կապերի բարձր ներուժը և նշել, որ Իրան-Հայաստան-Վրաստան միջանցքն ի վիճակի է էլ ավելի ամրապնդել տարածաշրջանային առևտրային կապերը։
Իր հերթին, Հայաստանի նախարարի տեղակալը, ողջունելով Իրանի հետ տնտեսական և տրանսպորտային համագործակցության ընդլայնումը, հայտնել է ենթակառուցվածքային նախագծերի իրականացման առաջընթացի մասին։
Նա ընդգծել է, որ տարանցիկ ենթակառուցվածքը և Հայաստանի կողմից ձեռնարկվող մյուս միջոցները կարևոր դեր կխաղան վարորդների խնդիրների լուծման և սահմանային լոգիստիկայի բարելավման գործում։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինի նոր պահանջը միգրանտներին. Ռուսաստանում մնալու կանոնները փոխվում են
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է մի շարք օրենքներ, որոնք խստացնում են միգրանտների և նրանց ընտանիքների նկա...
Կոտայքի մարզում թեժ իրավիճակ է. ովքեր կլինեն նոր համայնքապետերը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2026 թվականի աշնանը Կոտայքի մարզը կդառնա տեղական ինքնակառավարման ընտրությունների գլխավոր...
Մոսկվան սպասում է Հայաստանի որոշմանը. վճռորոշ պահը մոտենում է
Մոսկվայի համար այսօր ամենահրատապ հարցերից մեկը, թերևս, այն է, թե ինչպես դուրս գալ ուկրաինական ցանցից, որի մեջ Կրեմլն է փ...
Գիշերն Ուկրաինան ռմբակոծել է Ռուսատանը. հարձակվել են Wildberries-ի լոգիստիկ կենտրոնի վրա
Հուլիսի 25-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը լայնածավալ ավիահարված են հասցրել Բելգորոդին։ Վնասվել են Լուչի ՋԷԿ-ը և «Յուժ...