Խաղաղության պայմանագրի նախագծի մեծ մասն արդեն համաձայնեցված է․ Կլաար
Հուսով եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական կամքի և շարունակական ջանքերի շնորհիվ թշնամության և բռնության էջը այժմ վերջնականապես կարող է շրջվել՝ ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների։ Այս մասին հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը jam-news.net-ին տված հարցազրույցում:
«Որքան գիտեմ, խաղաղության պայմանագրի նախագծի մեծ մասն արդեն համաձայնեցված է։ Ինձ թվում է, որ միակ բանը, որ պակասում է, քաղաքական կամքն է, որն անհրաժեշտ է վերջնագծին հասնելու համար։ Մենք համոզված ենք, որ մնացած հարցերի և ձևակերպումների վերաբերյալ վերջնական համաձայնությունը հասանելի է: Խաղաղության պայմանագիրը և դրա հետագա կյանքի կոչումը հիմնովին կփոխեն իրավիճակը տարածաշրջանում։ Կարծում եմ, որ առաջնորդները նույնպես կիսում են այս տեսակետը և կձեռնարկեն բոլոր ջանքերը, որոնք անհրաժեշտ են այդ հարցում վերջնական համաձայնության հասնելու համար»,- ասել է Կլաարը:
Նա ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայում վերջերս կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի չհանդիպելու փաստը ցույց տվեց, թե որքան փխրուն է գործընթացը:
Նմանատիպ հոդվածներ
Պետք է վճռական և դաժան պատասխան ստանա․ Իրանից նախազգուշացում են արել
Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին նախազգուշացրել է, որ Իսրայելը պատասխանատվություն կկրի Թեհրա...
ԱՄՆ-ը նախազգուշացրել է Թուրքիային, որ երկրի համար «հետևանքներ» կլինեն․ FT
Վաշինգտոնը նախազգուշացրել է Թուրքիային, որ երկրի համար «հետևանքներ» կլինեն, եթե այն չդադարի ՌԴ արտահանել ամերիկյան ռազմա...
Վայրը, որտեղ պետք է գտնվեն ցեղասպանության մեղավորները՝ դատարանի դահլիճներն են․ Էրդողան
Գազայի հատվածի ճգնաժամը հանգեցրել է համաշխարհային համակարգի սնանկացմանը, իսկ Իսրայելին աջակցող արևմտյան երկրները դարձել...
Իրանում հայտարարել են` էսկալացիա չեն ցանկանում
Թեհրանը Մերձավոր Արևելքում ձգտում է կայունության, էսկալացիա չի ցանկանում, բայց միաժամանակ վճռական է ագրեսորին պատժելու հ...