Նոր փոփոխություն՝ ID քարտ ստանալու կարգում
Մինչև 16 տարեկան երեխաները ID քարտ ստանալու հնարավորություն կունենան աշնանից. Հայաստանում նախատեսվում է ներդնել նոր կենսաչափական անձնագրերի և նույնականացման (ID) քարտերի համակարգ, ուժի մեջ կմտնի նաև նոր «Անձը հաստատող փաստաթղթերի մասին» օրենքը։ Նոր օրենքը պայմանավորված է նաև այս աշնանը նոր կենսաչափական ենթակառուցվածքի գործարկմամբ։
Նոր կարգավորմամբ նույնականացման քարտ հնարավոր կլինի կամավոր հիմունքներով ստանալ նաև 6-ից 16 տարեկան երեխաների համար՝ ծնողի համաձայնությամբ, իսկ 16 տարեկանից այն կդառնա պարտադիր։ Պետության կողմից մատուցվող բազմաթիվ ծառայություններ կկառուցվեն հենց ID քարտի հիման վրա։
Փաստաթղթերի տրամադրման հիմնական պայմաններն են՝
Անձնագիրը՝ միայն ID քարտի առկայությամբ. այսուհետ անձնագիր (որպես միջազգային ճամփորդական փաստաթուղթ) հնարավոր կլինի ստանալ միայն նույնականացման քարտ ունենալու դեպքում։
Վավերականության ժամկետները. ID քարտը կտրամադրվի 5 տարի վավերականության ժամկետով, իսկ անձնագիրը՝ 10 տարի։
Ծառայությունների արժեքը. նոր կենսաչափական անձնագրի ստանդարտ արժեքը կկազմի 29,850 դրամ, իսկ ID քարտինը՝ 5,950 դրամ։ Արագացված ծառայությունների գները կսահմանվեն ավելի ուշ՝ մասնավոր գործընկերոջ կողմից։
Քաղաքացիները պարտադրված չեն գործող հին նմուշի անձնագրերն ու ID քարտերը փոխարինելու. դրանք կշարունակեն գործել մինչև վավերականության ժամկետի ավարտը, կորուստը կամ վնասվելը։ Եթե հին անձնագրում կան վավեր վիզաներ, քաղաքացին այն պարզապես կկրի նոր կենսաչափական անձնագրի հետ զուգահեռ։ Միաժամանակ, այս աշնանից (ստույգ ժամկետը կհայտարարվի ավելի ուշ) հին նմուշի փաստաթղթեր այլևս չեն արտադրվի։
Նմանատիպ հոդվածներ
Հավաքեք ձեր քաջությունը և գոնե մեկ անգամ ասեք ճշմարտությունը․ Զախարովան՝ Փաշինյանին
Նիկոլ Վովաևիչ, ձեր երկրում ընտրություններն ավարտվել են։ Դուք կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներին լապշա կախել։ Հավաք...
Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է հիվանդանոց. ինչ է հայտնի
Շուրջ 7 ժամ տևած դատական նիստից հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին տեղափոխվել է հիվանդանոց. կալանքի միջնորդո...
Ալեն Սիմոնյանը՝ մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների՝ Հայաստան գալու մասին
Հայաստանի իշխանությունները չեն պատրաստվում խոչընդոտել այն ռուսաստանցիների մուտքը երկիր, որոնք Ռուսաստանում նոր մոբիլիզաց...
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Սեդրակ Քոչարյանը կալանավորվեց. փաստաբան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվեց։ Այս մասին դատարանի բակում լրագրողների...