Հասարակություն

ՔԿ-ն` ԶՊՄԿ-ում մահվան պատճառ դարձած վթարի մասին

ՔԿ-ն` ԶՊՄԿ-ում մահվան պատճառ դարձած վթարի մասին
ԶՊՄԿ–ում 23–ամյա վարորդի մահվան պատճառ դարձած վթարի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել: Քրեական օրենագրքի 342րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված…

ԶՊՄԿ–ում 23–ամյա վարորդի մահվան պատճառ դարձած վթարի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել:


Քրեական օրենագրքի 342րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը): Այս մասին Auroranews-ին հայտնեցին ՔԿ-ից:


Հիշեցնենք` ավելի վաղ հայտնել ինք, որ ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է. վարորդը մահшցել է։ Այս մասին հայտնում են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ից։


Օգոստոսի 30-ին, ժամը 14:00-ի սահմաններում, ընկերության բացահանքի տարածքում տեղի է ունեցել մահվան ելքով պատահար։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը մահացել է։


Դեպքի մասին անմիջապես տեղեկացվել են իրավասու պետական մարմինները։ Դեպքի հանգամանքներն ու պատճառները քննվում են։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250