Արեգակը երկարացնում է մագնիսական փոթորիկների շրջանը. Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն
Արեգակը երկարացնում է մագնիսական փոթորիկների շրջանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը:
«Միայն երեկ Երկրի վրա ավարտվեց մագնիսական փոթորիկը, որը երեք օր անընդմեջ նկատվում էր ընդհատումներով, սակայն, հակառակ սպասվածի, այն թույլ էր։ Միևնույն ժամանակ, Արևը նույնպես չի պատրաստվում հանդարտվել նրա վրա բռնկումները շարունակվում են, որոնց ինտենսիվությունը մոտենում է առավելագույն հնարավոր X դասին»,-գրել է նա:
Ազիզյանը հավելել է, որ այս իրավիճակում գեոմագնիսական դաշտի վիճակի թարմացված կանխատեսումը նոր մագնիսական փոթորիկներ է խոստանում օգոստոսի 3-4-ին.
«Ակնկալվում է, որ դրանք կսկսվեն շաբաթ օրվա ուշ կեսօրին և կշարունակվեն մինչև, առնվազն, կիրակի կեսօր: Հաշվողական մոդելները կանխատեսում են, որ Երկրի մագնիտոսֆերայում խանգարման ինտենսիվությունը կեսգիշերից հետո կհասնի միջին մակարդակի՝ G2 դասի: Գալիք շաբաթվա սկզբին գեոմագնիսական դաշտն աստիճանաբար կգնա հանգիստ վիճակի»։
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելի կողմից հրամանատարի դեմ մահափորձը ձախողվել է. «Հեզբոլլահ»
Հրամանատար Ֆուադ Շուկերի սպանության փորձը ձախողվել է, «Риа Новости»-ին հայտնել է «Հըզբոլլահ» շարժման աղբյուրը։ Հիշեցնենք...
Պատմության մեջ առաջին անգամ մարդուն փոխպատվաստել են ամբողջությամբ տիտանե սիրտ
Պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ-ում մարդուն փոխպատվաստել են տիտանից պատրաստված ամբողջովին մեխանիկական սիրտ։ Տեխասի սրտի...
ԱՄՆ-ում առնվազն 5 մարդ է զոհվել «Դեբի» փոթորկի հետևանքով
Առնվազն հինգ մարդ է զոհվել «Դեբի» փոթորկի հետևանքով, որն այս շաբաթ հարվածել է Միացյալ Նահանգների հարավ-արևելքին, երեքշաբ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չինաստանում ստեղծվել է աշխարհում առաջին ռոբոտացված կետանման շնաձուկը
Չինաստանում ստեղծել են աշխարհում առաջին ռոբոտացված կետանման շնաձուկը։ Գրեթե հինգ մետր երկարությամբ և 350 կգ քաշով բիոնիկ...