Երևանում և մարզերում կապարակնքվել են գազաբենզալցակայան, գազի շարժական լցակայան, բենզալցակայան
Երևանում, Արագածոտնի մարզում կապարակնքվել են գազաբենզալցակայան և «Զիլ» մակնիշի գազի շարժական լցակայան, իսկ Արմավիրի մարզում ապամոնտաժվել է բենզալցակայան։ Այս մասին հայտնում է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը:
«ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել Երևան քաղաքի, Աթոյան 109/10 հասցեում շահագործվող «Կարբոն Գրուպ» ՍՊ ընկերությանը պատկանող արտադրական վտանգավոր օբյեկտներ՝ բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանի, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Էջմիածին-Աշտարակ խճուղի հասցեում գտնվող բենզալցակայանի՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։
▪️ Վերը նշված օբյեկտներում արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց կյանքի և առողջության անվտանգության համար։
▪️ Հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականցվել նաև Արագածոտնի մարզի տարածքում՝ Երևան-Գյումրի մայրուղու հարակից տարածքում շահագործվող «Զիլ 431410» տրանսպորտային միջոցի նկատմամբ, որի վրա տեղադրված են եղել սարքավորումներ, որոնցով իրականցվել են ավտոմեքենաների գազով լիցքավորում։
▪️ Արդյունքում արձանագրվել է, որ «Զիլ 431410» մակնիշի տրանսպորտային միջոցը, որը շահագործվել է որպես շարժական լցակայան՝ հանդիսանում է արտադրական վտանգավոր օբյեկտ (ԱՎՕ), սահմանված կարգով գրանցված չի եղել ՀՀ ՆԳՆ ԱՎՕ ռեեստրում և չի անցել տեխնիկական անվտանգության ամենամյա փորձաքննություն։
▪️ Ուստի՝ հաշվի առնելով հրդեհատեխնիկական անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ Տեսչական մարմնի ղեկավարի որոշումների հիման վրա Աթոյան 109/10 հասցեում շահագործվող «Կարբոն Գրուպ» ՍՊ ընկերությանը պատկանող բենզալցակայանը և հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանը, որպես շարժական լցակայան շահագործվող «Զիլ 431410» տրանսպորտային միջոցը ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի և ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության համատեղաշխատանքի արդյունքում կապարակնքվել են։
▪️ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Էջմիածին-Աշտարակ խճուղի հասցեում շահագործվող բենզալցակայանն էլ Տեսչական մարմնի և Վաղարշապատի համայնքապետարանի համագործակցության արդյունքում ամբողջությամբ ապամոնտաժվել է»,-ասված է հաղորդագրության մեջ: