Տեղումները կվերսկսվեն. եղանակը ՀՀ-ում
Մեկ օրվա դադարից հետո այսօրվանից Հայաստանում տեղումները կվերսկսվեն։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Հուլիսի 31-ին, oգոստոսի 1-4-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ»,– ասված է հաղորդագրությունում։
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
Երեկոյան ժամերին կարճատև անձրև և ամպրոպ է կանխատեսվում նաև Երևանի առանձին հատվածներում։ Ամպրոպի ժամանակ քամու արագությունը կարող է հասնել 18-22մ/վ–ի։
Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի 32-34, գիշերը` 19-21 աստիճան տաքություն։
Նմանատիպ հոդվածներ
Օգոստոսի 4-ին տարբեր ուղղություններով անվճար գնացքներ կլինեն
Երկաթուղայինների օրվա կապակցությամբ ՀՀ-ում ներհանրապետական ուղղությունների գնացքներն անվճար կերթևեկեն։Օգոստոսի 4-ին բոլո...
Փոքր Վեդիի մանկապարտեզի դաստիարակը զղջացել է արարքի համար. պաշտպանը մանրամասներ է հայտնել
Փոքր Վեդու «Զարթոնք» մանկապարտեզի դաստիարակը՝ Հերմինե Սարգսյանը, որն ավագ խմբի սան Ա. Կ-ին ծեծել էր քնի ժամին, զղջացել է...
ՔԿ-ն նոր մանրամասներ է ներկայացրել ընտանիքի երեք անդամների կյանքը խլած ողբերգական վթարից
Շիրակի մարզում երիտասարդ ամուսինների ու նրանց 7-ամյա որդու մահվան պատճառ դարձած ավտովթարի մասնակից «BMW X3»-ի վարորդի նկ...
ՆԳՆ՝ արցախցուն ծեծի ենթարկելու մասին
Այս պահին ծառայողական քննություն է նշանակվել։ ՆԳՆ ոստիկանությունից հայտնեցին Auroranews-ին։Հիշեցնենք՝ «Ավտոմեքենան...