Հայկ Կոստանյանը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ կառուցվող շատրվանների և տարածքի բարեկագման մասին
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ կառուցվող շատրվանների և տարածքի բարեկագման, ինչպես նաև տույաների չորացման և տույաների գնի վերաբերյալ տեղեկացնում եմ՝ Տույաների գնի հետ կապված Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչությունն իրականացնում է ուսումնասիրություն, որի ավարտից հետո կտրվի համապատասխան մեկնաբանություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայկ Կոստանյանը։
Տույաների չորացման, ինչպես նաև շինարարության ընթացքում և երաշխիքի ժամկետի շրջանում առաջացած թերությունների դեպքում շինարարը պարտավոր է վերականգնել այն և բերել պատշաճ տեսքի։
Նշեմ, որ տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտված չեն և Երևանի քաղաքապետարանին հանձնված չեն։
Հավելեմ նաև, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչությունում դեռ նախորդ շաբաթ տեղի է ունեցել շինարարի հետ հանդիպում, վերջինս պատրաստակամ է շտկել բոլոր այն թերությունները, որոնք առաջացել են շինարարական աշխատանքների ընթացքում, այդ թվում ծառերի մասով։
Նմանատիպ հոդվածներ
Օգոստոսի 4-ին տարբեր ուղղություններով անվճար գնացքներ կլինեն
Երկաթուղայինների օրվա կապակցությամբ ՀՀ-ում ներհանրապետական ուղղությունների գնացքներն անվճար կերթևեկեն։Օգոստոսի 4-ին բոլո...
Փոքր Վեդիի մանկապարտեզի դաստիարակը զղջացել է արարքի համար. պաշտպանը մանրամասներ է հայտնել
Փոքր Վեդու «Զարթոնք» մանկապարտեզի դաստիարակը՝ Հերմինե Սարգսյանը, որն ավագ խմբի սան Ա. Կ-ին ծեծել էր քնի ժամին, զղջացել է...
ՔԿ-ն նոր մանրամասներ է ներկայացրել ընտանիքի երեք անդամների կյանքը խլած ողբերգական վթարից
Շիրակի մարզում երիտասարդ ամուսինների ու նրանց 7-ամյա որդու մահվան պատճառ դարձած ավտովթարի մասնակից «BMW X3»-ի վարորդի նկ...
Տաթև-Աղվանի ճանապարհը ժամանակ առ ժամանակ հնարավոր է փակվի
/Մ-2/ - Տաթև - Աղվանի - /Մ-2/ (Սյունիք) միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ19+500 հատվածի հիմնանորոգման աշխ...