ԱՄՆ-ն ցանկանում է ՀՀ-ի և Ադրբեջանի տարածքով նոր ցամաքային երթուղի ստեղծել և շրջանցել ՌԴ-ն, Չինաստանը
ԱՄՆ-ն ցանկանում է Կենտրոնական Ասիայի երկրներից Հայաստանի և Ադրբեջանի տարածքով նոր ցամաքային երթուղի ստեղծել՝ շրջանցելով Ռուսաստանն ու Չինաստանը։ Նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենը։
«Կենտրոնական Ասիայի երկրներն աներևակայելի հարուստ են, և այժմ համաշխարհային շուկաներ դուրս գալու նրանց միակ տարբերակները Ռուսաստանի կամ Չինաստանի միջոցով են։ Եթե մենք կարողանանք բացել մի երթուղի, որը կանցնի Հայաստանով կամ Ադրբեջանով, ապա դրանք շատ ավելի քիչ կախված կլինեն Ռուսաստանից և Չինաստանից»,- նշել է նա՝ ելույթ ունենալով Սենատի արտաքին գործերի կոմիտեում։
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավարի օգնականի տեղակալ Անջալի Կաուրը ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ը 2025 թվականին ընդլայնված ֆինանսավորման շնորհիվ կարող է «հուսալի այլընտրանք» դառնալ Ռուսաստանին և Չինաստանին Կենտրոնական Ասիայի երկրների համար:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր լայնամասշտաբ ռազմական էսկալացիայի վերաբերյալ «Fitch»-ի կանխատեսումը
Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ ռազմական էսկալացիա չի սպասվում։ Այս կանխատեսումը ներկայացրել է «Fitch» վարկանիշա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանն ավերել է Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան դպարոցին կից կանգնեցված հուշաղբյուրը
Monument Watch-ն ահազանգում է․Ադրբեջանը ավերել է (նկ. 1) Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցի ետևում կանգնեցված հուշաղբ...
Շառլ Միշելը նամակ է հղել Հայաստանին ու Ադրբեջանին
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը վերսկսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ջանքե...
Հակակոռուպցիոնը մտել է Արտաշատի համայնքապետարան, ստուգումներ են
MediaHub-ի աղբյուրները հայտնում են, որ այս պահին հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները ստուգումներ են իրականացնում Արտաշա...