Ինչ են պայմանավորվել Ռուբինյանը և Քըլըչը. ՀՀ ԱԳՆ-ն մանրամասնել է
Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը հինգերորդ հանդիպումն են անցկացրել երկու երկրների սահմանի Մարգարա-Ալիջան անցման կետում։ Հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Նրանք վերահաստատել են նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։
Բացի այդ, նրանք պայմանավորվել են տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը, ինչպես նաև փոխադարձաբար դյուրացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական/պաշտոնական անձնագրեր ունեցողների համար։
Վերջում նրանք վերստին ընդգծել են կարգավորման գործընթացն առանց որևէ նախապայմանի շարունակելու պայմանավորվածությունը՝ երկու երկրների միջև լիարժեք կարգավորման վերջնական նպատակին հասնելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Ռուբինյանն անդրադարձել է Քըլըչի հետ հանդիպմանը
Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է Սերդար Քըլըչի հետ հանդ...
Երևանն ու Բաքուն համաձայնության են եկել սահմանների սահմանազատման շուրջ. Ջեյմս Օ՛Բրայեն
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը հայտարարել է, որ Երևանն ու Բաքուն համաձայնության...
ՀՀ պատվիրակների մեքենաներն արդեն Մարգարայի անցակետում են
Մարգարայի նոր վերանորոգված անցակետում այսօր նախատեսված է Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցերով հ...
ՀՀ-Թուրքիա սահմանին ընթանում է հատուկ ներկայացուցիչների 5-րդ հանդիպումը
Հայաստան-Թուրքիա սահմանին ընթանում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայա...