Երևանն ու Բաքուն համաձայնության են եկել սահմանների սահմանազատման շուրջ. Ջեյմս Օ՛Բրայեն
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը հայտարարել է, որ Երևանն ու Բաքուն համաձայնության են եկել սահմանների սահմանազատման շուրջ և պայմանավորվել են, թե որտեղով պետք է անցնեն սահմանային գծերը։ Այս մասին Ջեյմս Օ՛Բրայենը հայտարարել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի տարածաշրջանային համագործակցության և անվտանգության ենթահանձնաժողովում կայացած լսումների ընթացքում։
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան և ռազմավարական տարածքների օկուպացիայի մասին հարցին՝ Օ՛Բրայենը, մասնավորապես, նշել է․ «Երկու կողմերն էլ համաձայնության են եկել սահմանազատման գործընթացի շուրջ։ Նրանք պայմանավորվել են, թե որտեղ պետք է լինեն սահմանային գծերը։ Եվ ճիշտ եք, որ կան որոշ հատվածներ, որոնք երկու կողմերն էլ դեռ վերահսկում են, բայց հավանական է, որ նրանք կնահանջեն սահմանների համաձայնեցման արդյունքում, և այս առումով հատուկ հետաքրքրություն են ներկայացնում բարձր լեռնային շրջանները: Բայց կրկին շեշտում եմ, որ սա գործընթաց է, որի վրա աշխատում են երկու կողմերը»։
Նա նաև հավելել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ են ընթանում խաղաղության համաձայնագրի շուրջ, որի մաս է կազմում նաև հենց սահմանների դեմարկացիան։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ սահմանապահները հեռանում են «Զվարթնոցից». արձանագրությունը ստորագրվեց
Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության ներկայացուցիչները հայկական կողմի պահպանությանը հանձնեցին «Զվարթնոց» օդային անցակետ...
Ինչ են պայմանավորվել Ռուբինյանը և Քըլըչը. ՀՀ ԱԳՆ-ն մանրամասնել է
Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռ...
Ռուբինյանն անդրադարձել է Քըլըչի հետ հանդիպմանը
Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է Սերդար Քըլըչի հետ հանդ...
ՀՀ-Թուրքիա սահմանին ընթանում է հատուկ ներկայացուցիչների 5-րդ հանդիպումը
Հայաստան-Թուրքիա սահմանին ընթանում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայա...