Երկրի վրա երկարատեւ մագնիսական փոթորիկներ են սպասվում
Երեքշաբթիից հինգշաբթի Երկրի վրա մագնիսական փոթորիկներ են սպասվում: Ըստ «Ֆոբոս» օդերևութաբանական կենտրոնի՝ այսօր տեղի կունենա G3 ուժեղ մակարդակի մագնիսական փոթորիկ, իսկ չորեքշաբթի և հինգշաբթի՝ G2 միջին մակարդակի:
Ինչպես գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն, մոլորակի վրա հնարավոր են խափանումներ նավիգացիոն և կապի համակարգերում, որոշ մարդկանց մոտ՝ ինքնազգացողության վատացում։
Մինչ այդ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի գիտնականները զգուշացրել էին, որ հուլիսի 24-ին երկրի վրա միջին ուժի գեոմագնիսական փոթորիկ է սկսվել:
Նաև Կոլորադոյի և Մերիլենդի Նահանգների համալսարանների մի խումբ ամերիկացի գիտնականներ եկել են այն եզրակացության, որ արևային փոթորիկները կարող են սպառնալ ոչ միայն երկրի ուղեծրային արբանյակներին և կապի համակարգերին, այլև խաթարել այլ կարևոր ենթակառուցվածքի աշխատանքը, ներառյալ խողովակաշարերը: