Հասարակություն
Կայծակի հետևանքով հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցում
Alya B.
Հուլիսի 28-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Երանոս» տեղամասի հատվածում ծուխ է նկատվում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է կայծակի հետևանքով. այրվում է ծառ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։16-ին, մարվել՝ 17։46-ին, մասամբ այրվել է 1 գիհու ծառ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի Էկոպարեկային ծառայության 9 աշխատակից, 4 փրկարարական ծառայող և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից 1 աշխատակից:
Նմանատիպ հոդվածներ
Երեխային բռնության ենթարկած մանկապարտեզի աշխատակիցը ձերբակալվել է․ ՆԳՆ
Alya B.
Օգոստոսի 2-ին Հայաստանի ո՞ր հասցեներում լույս չի լինի
Alya B.
ԼՂ մի շարք հայրենակիցների ստացած հաղորդագրությունը կեղծ է. ԱՍՀՆ
Alya B.
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Կարմիր խաչի անունից զանգահարում են մարդկանց, հավաքագրում անձնական և բանկային տվյալներ, կեղծիք է
Alya B.