Հանրային ռադիոյի տնօրեն է ընտրվել Արմեն Քոլոյանը. նախկին տնօրենը կդիմի դատարան
                                        
                                        
                                        
                                    Արմեն Քոլոյանն ընտրվեց Հանրային ռադիոյի տնօրեն: Այս որոշումը քիչ առաջ կայացրել է Հանրային հեռարձակողի խորհուրդը։
Հիշեցնենք՝ Արմեն Քոլոյանը «Ազատություն» ռադիոկայանի երկարամյա աշխատակից է։
Նրա թեկնածության օգտին քվեարկել է Հանրային հեռարձակողի խորհրդի 5 անդամ։ Նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը 0 ձայն է ստացել։
Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը ֆեյսբուքյան ի էջում գրում է, որ Արմեն Քոլոյանի ընտրությունն արդեն կանխորոշված էր:

                        





























