Իսրայելը պատասխանել է Գոլանի բարձունքների գնդակոծությանը
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել է, որ կիրակի գիշերը իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Լիբանանի մի քանի բնակավայրերի ուղղությամբ:
«Գիշերը իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահի» մի շարք ահաբեկչական օբյեկտների ինչպես Լիբանանի տարածքի խորքում, այնպես էլ Լիբանանի հարավում», - ասվում է հաղորդագրության մեջ:
Հարվածների են ենթարկվել Չաբրիխա, Բորջ աշ Շամալի, Բեքաա, Քֆարկելա, Ռաբ էլ Թալատին, Հիամ և Թայր Հարֆա բնակավայրերի շրջանները, նշում է ՑԱԽԱԼ-ը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ հարվածների թիրախները եղել են «Հեզբոլլահի» «զենքի թաքստոցներն ու ահաբեկչական ենթակառուցվածքները»:
Ավելի վաղ հարվածների մասին հայտնել էին լիբանանյան լրատվամիջոցները: Գրոհները պատասխան են դարձել իսրայելական կողմից վերահսկվող Գոլանի բարձունքներում Մաջդալ Շամս բնակավայրի վրա հրթիռային հարվածի։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մաջդալ Շամսը ենթարկվել է հարվածների. հրթիռը պայթել է ֆուտբոլի դաշտում: Զոհվել է առնվազն 12 մարդ, 10-12 տարեկան երեխաներ։
Իսրայելի բանակը գնդակոծության մեջ մեղադրել է լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորմանը:
«Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչները հերքում են այն մեղադրանքները, որ Մաջդալ-Շամսին հարված է հասցվել իրենց հրթիռով՝ ՄԱԿ-ին հայտնելով, որ ֆուտբոլի դաշտ է ընկել Իսրայելի հակահրթիռային պաշտպանության համակարգի հրթիռը, հաղորդում է Axios պորտալը՝ վկայակոչելով իր աղբյուրին: «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչները ՄԱԿ -ին հայտնել են, որ միջադեպը տեղի է ունեցել իսրայելական հրթիռային կալանչի՝ ֆուտբոլի դաշտին հարվածելու հետևանքով, հայտարարել Է ԱՄՆ ներկայացուցիչը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելական բանակը կսկսի վճռական գործողություններ․ Հալևի
Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) գլխավոր շտաբի ղեկավար Հերցի Հալևին երեկ տեղի ունեցած գնդակոծությունից հետո ժամանել...
Զինված միջադեպ՝ Իրան-Ադրբեջան սահմանին․ ադրբեջանցի զինծառայողներ են վիրավորվել
Հուլիսի 24-ին՝ գիշերը ժամը 03:30-ի սահմաններում, իրանա-ադրբեջանական սահմանին զինված միջադեպ է տեղի ունեցել, ադրբեջանցի ե...
Հանիեի սպանությունից հետո Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները կսառեցվեն
Իսրայելի կառավարության և արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև պատանդների վերաբերյալ բանակցություններն, ամենայն հավ...
Կատաղի փոխհրաձգություն «Հըզբոլլահ»-ի և ՑԱԽԱԼ-ի միջև՝ լիբանանա-իսրայելական սահմանին
Լիբանանի և Իսրայելի միջև սահմանի շրջանում ուրբաթ կատաղի փոխհրաձգություն է տեղի ունեցել «Հըզբոլլահ» խմբավորման և Իսրայելի...