Զինված միջադեպ՝ Իրան-Ադրբեջան սահմանին․ ադրբեջանցի զինծառայողներ են վիրավորվել
Հուլիսի 24-ին՝ գիշերը ժամը 03:30-ի սահմաններում, իրանա-ադրբեջանական սահմանին զինված միջադեպ է տեղի ունեցել, ադրբեջանցի երկու սահմանապահներ թեթև վնասվածքներ են ստացել։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Պետական սահմանապահ ծառայության սահմանապահ զորքերի «Գեյթեփե» սահմանապահ ջոկատի ծառայողական տարածքում երկու անհայտ անձինք Իրանի Իսլամական Հանրապետության կողմից Ադրբեջանի Հանրապետության ուղղությամբ խախտել են պետական սահմանը:
Սահմանախախտները զինված դիմադրություն են ցույց տվել սահմանապահներին և հետ փախել՝ օգտվելով մթությունից և տեղանքի բարդ ռելիեֆից։
Զինված միջադեպի հետևանքով ՊՊԾ-ի երկու սահմանապահներ թեթև վնասվածքներ են ստացել, նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն:
Տարածքի զննության ժամանակ հայտնաբերվել են 10 կգ 882 գ ընդհանուր քաշով թմրամիջոցներ, գիշերային տեսանելիության սարք, 12 մմ տրամաչափի հրացան, սահմանախախտներին պատկանող պարկուճներ և փամփուշտներ:
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելական բանակը կսկսի վճռական գործողություններ․ Հալևի
Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) գլխավոր շտաբի ղեկավար Հերցի Հալևին երեկ տեղի ունեցած գնդակոծությունից հետո ժամանել...
Իսրայելը պատասխանել է Գոլանի բարձունքների գնդակոծությանը
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել է, որ կիրակի գիշերը իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Լիբանանի մի քան...
Հանիեի սպանությունից հետո Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները կսառեցվեն
Իսրայելի կառավարության և արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև պատանդների վերաբերյալ բանակցություններն, ամենայն հավ...
Կատաղի փոխհրաձգություն «Հըզբոլլահ»-ի և ՑԱԽԱԼ-ի միջև՝ լիբանանա-իսրայելական սահմանին
Լիբանանի և Իսրայելի միջև սահմանի շրջանում ուրբաթ կատաղի փոխհրաձգություն է տեղի ունեցել «Հըզբոլլահ» խմբավորման և Իսրայելի...