Իսրայելական բանակը կսկսի վճռական գործողություններ․ Հալևի
Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) գլխավոր շտաբի ղեկավար Հերցի Հալևին երեկ տեղի ունեցած գնդակոծությունից հետո ժամանել Է Գոլանի բարձունքներում գտնվող Մաջդալ Շամս քաղաք, հանդիպել տեղի իշխանությունների հետ և բնակավայրի վրա հարձակման մեջ մեղադրել շիական «Հեզբոլլահ» կազմակերպությանը:
«Մենք հստակ գիտենք, թե այսօր որտեղից է արձակվել հրթիռը։ <...> Մենք գիտենք, որ դա Falaq հրթիռ է՝ 53 կգ մարտագլխիկով։ Դա «Հեզբոլլահ»-ի հրթիռն է», — հայտարարել Է գեներալը։
Իսրայելի գլխավոր շտաբի ղեկավարի խոսքով՝ ներկայումս ՑԱԽԱԼ-ը պատրաստվում է հյուսիսում ռազմական գործողությունների նոր փուլին և գիտի, թե «ինչպես հարված հասցնել նույնիսկ Իսրայել պետությունից շատ հեռու»: Հալևին հավելել է, որ անհրաժեշտ պահին իսրայելական բանակը կսկսի վճռական գործողություններ:
Հիշեցնենք՝ հուլիսի 27-ին Իսրայելի կողմից վերահսկվող Գոլանի բարձունքները գնդակոծության են ենթարկվել, ինչի հետևանքով տուժել է ավելի քան 30 մարդ, այդ թվում՝ Մաջդալ Շամս քաղաքի խաղահրապարակում խաղացող երեխաները: Երկրի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հրթիռն արձակվել է Լիբանանի հարավից «Հեզբոլլահ»-ի կողմից:
Իսրայելական բանակի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին հայտնել է, որ հարվածը հասցվել Է իրանական Falaq-1 հրթիռով: Վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է, որ այդ հարձակումն անպատասխան չի մնա:
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելը պատասխանել է Գոլանի բարձունքների գնդակոծությանը
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել է, որ կիրակի գիշերը իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Լիբանանի մի քան...
Զինված միջադեպ՝ Իրան-Ադրբեջան սահմանին․ ադրբեջանցի զինծառայողներ են վիրավորվել
Հուլիսի 24-ին՝ գիշերը ժամը 03:30-ի սահմաններում, իրանա-ադրբեջանական սահմանին զինված միջադեպ է տեղի ունեցել, ադրբեջանցի ե...
Հանիեի սպանությունից հետո Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները կսառեցվեն
Իսրայելի կառավարության և արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև պատանդների վերաբերյալ բանակցություններն, ամենայն հավ...
Կատաղի փոխհրաձգություն «Հըզբոլլահ»-ի և ՑԱԽԱԼ-ի միջև՝ լիբանանա-իսրայելական սահմանին
Լիբանանի և Իսրայելի միջև սահմանի շրջանում ուրբաթ կատաղի փոխհրաձգություն է տեղի ունեցել «Հըզբոլլահ» խմբավորման և Իսրայելի...