Զելենսկին խոստացել է խաղաղության հասնելու համար մինչև նոյեմբերի վերջ գործողությունների ծրագիր մշակել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ճապոնական հանրային հեռուստատեսությանը (NHK) տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինան նախատեսում է մշակել գործողությունների ծրագիր՝ մինչև 2024 թվականի նոյեմբերի վերջը երկրում խաղաղության հասնելու համար:
Ուկրաինայի նախագահը նշել է, որ նման խնդիր է դրել իր վարչակազմի ու դիվանագիտական թիմի առջեւ։
Զելենսկին վստահություն է հայտնել, որ ուկրաինական բանակի ուժեղացումը, առաջին հերթին ԱՄՆ-ի աջակցությունը և Ռուսաստանի վրա միջազգային դիվանագիտական ճնշումը երեք բաղադրիչներն են, որոնք հակամարտությունը կհանգեցնեն արդար ավարտի։
Բացի այդ, Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ ստացել է հակամարտությունը սառեցնելու ոչ պաշտոնական առաջարկներ, սակայն նշել է, որ չի կարող ընդունել դրանք։
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Ուկրաինայի խաղաղության հարցով երկրորդ գագաթնաժողովին պետք է մասնակցեն ՌԴ ներկայացուցիչները՝ միաժամանակ չբացառելով Մոսկվայի հետ բանակցությունները:
Նմանատիպ հոդվածներ
Կիևը գաղտնի գործողության էր նախատեսել. ՌԴ ՊՆ զանգահարել է ամերիկացի իր գործընկերոջը
ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը զանգահարել է Պենտագոնի ղեկավար Օսթինին եւ նշել, որ տեղեկություններ ունեն Ռուս...
ԱՄՆ Գաղտնի ծառայությունը խոստովանել է, որ երկու տարի շարունակ չի ցանկացել ուժեղացնել Թրամփի անվտանգությունը
ԱՄՆ-ի Գաղտնի ծառայությունը խոստովանել է, որ չի ցանկացել ուժեղացնել Թրամփի անվտանգությունը երկու տարի շարունակ։Այս գերատե...
Ուկրաինան ստիպված կլինի հրաժարվել 1991 թվականի սահմաններին վերադառնալու իր պահանջից. Բորիս Ջոնսոն
«Ուկրաինան ստիպված կլինի հրաժարվել 1991 թվականի սահմաններին վերադառնալու իր պահանջից՝ հակամարտությունը լուծելու համար»,-...
Ինչ քայլ էլ որ Զելենսկին անի, մեր նախագահը «քաղաքական ինքնասպանություն» գործելու վտանգի տակ է. Կլիչկո
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հավանաբար, ստիպված կլինի համընդհանուր հանրաքվե անցկացնել Ռուսաստանի հետ խաղաղ բան...