Կիևը գաղտնի գործողության էր նախատեսել. ՌԴ ՊՆ զանգահարել է ամերիկացի իր գործընկերոջը
ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը զանգահարել է Պենտագոնի ղեկավար Օսթինին եւ նշել, որ տեղեկություններ ունեն Ռուսաստանի դեմ Ուկրաինայի գաղտնի գործողության մասին։ Զանգից հետո ԱՄՆ-ը Կիևին կոչ է արել չեղարկել այն:
Այս մասին հայտնում է The New York Times-ը, վկայակոչելով երեք իրազեկ աղբյուրներ: Նշվում է, որ զանգը տեղի է ունեցել հուլիսի 12-ին։
Ըստ թերթի զրուցակիցների՝ ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը հարցրել է իր ամերիկացի գործընկեր Լլոյդ Օսթինին, թե Պենտագոնը տեղյա՞կ է Ռուսաստանի դեմ Ուկրաինայի գաղտնի գործողության նախապատրաստման մասին, և նրան զգուշացրել է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև լարվածության աճի հնարավոր սպառնալիքի մասին։
Թերթի աղբյուրները պնդում են, որ ՌԴ պաշտպանության նախարարի խոսքերը «բավականին լուրջ» են ընդունվել, և որ զրույցից հետո Պենտագոնը կապ է հաստատել Կիևի հետ և զգուշացրել, որ եթե անգամ գաղտնի գործողություն է մշակվել, այն պետք է չեղարկվի։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին խոստացել է խաղաղության հասնելու համար մինչև նոյեմբերի վերջ գործողությունների ծրագիր մշակել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ճապոնական հանրային հեռուստատեսությանը (NHK) տված հարցազրույցում հայտարարել է, որ Ո...
ԱՄՆ Գաղտնի ծառայությունը խոստովանել է, որ երկու տարի շարունակ չի ցանկացել ուժեղացնել Թրամփի անվտանգությունը
ԱՄՆ-ի Գաղտնի ծառայությունը խոստովանել է, որ չի ցանկացել ուժեղացնել Թրամփի անվտանգությունը երկու տարի շարունակ։Այս գերատե...
Ուկրաինան ստիպված կլինի հրաժարվել 1991 թվականի սահմաններին վերադառնալու իր պահանջից. Բորիս Ջոնսոն
«Ուկրաինան ստիպված կլինի հրաժարվել 1991 թվականի սահմաններին վերադառնալու իր պահանջից՝ հակամարտությունը լուծելու համար»,-...
Ինչ քայլ էլ որ Զելենսկին անի, մեր նախագահը «քաղաքական ինքնասպանություն» գործելու վտանգի տակ է. Կլիչկո
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հավանաբար, ստիպված կլինի համընդհանուր հանրաքվե անցկացնել Ռուսաստանի հետ խաղաղ բան...