Ուկրաինան ստիպված կլինի հրաժարվել 1991 թվականի սահմաններին վերադառնալու իր պահանջից. Բորիս Ջոնսոն
«Ուկրաինան ստիպված կլինի հրաժարվել 1991 թվականի սահմաններին վերադառնալու իր պահանջից՝ հակամարտությունը լուծելու համար»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը Daily Mail-ի համար հոդվածում։
Ջոնսոնի խոսքով՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կկարողանա վերջ դնել Ուկրաինայի հակամարտությանը Արևմուտքի և Կիևի համար անհրաժեշտ պայմաններով, եթե վերընտրվի պետության ղեկավարի պաշտոնում։
«Ռուսաստանը ստիպված կլինի նահանջել առնվազն մինչև 2022 թվականի փետրվարի 24-ի գործող սահմանները, իսկ ապագա հակամարտություններից ու անորոշությունից խուսափելու համար Ուկրաինայի մնացած մասը պետք է ճանաչվի որպես ազատ երկիր, որը կարող է ինքնուրույն ընտրել իր ճակատագիրը՝ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի շրջանակներում և բացարձակապես պատրաստ է վաղաժամ ինտեգրման»,- գրել է Ջոնսոնը։
Ջոնսոնի խոսքով՝ Թրամփը Սպիտակ տուն վերադառնալիս պետք է լիակատար աջակցություն ցուցաբերի ուկրաինացիներին։ Ջոնսոնը կարծում է, որ Թրամփը կարող է մեծացնել Կիևին տրամադրվող ռազմական օգնությունը և նրան տալ ամերիկյան զենք օգտագործելու անհրաժեշտ թույլտվությունը։
Ո«ւկրաինական ուժերը, հակամարտության ավարտից հետո, կարող են փոխարինել Եվրոպայում ամերիկյան զորախմբի մի մասին, այդ թվում՝ այն պատճառով, որ նրանք սովորել են արդյունավետ փոխգործակցել ՆԱՏՕ-ի տեխնիկայի հետ»,-կարծում է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը։
Հիշեցնենք, որ Ջոնսոնն ավելի վաղ կարծիք էր հայտնել, որ Ուկրաինան կկարողանա վերադարձնել 2014 թվականից հետո կորցրած բոլոր տարածքները, այդ թվում՝ Ղրիմը։ Իր հերթին Ռուսաստանը փակված է համարում Ղրիմի կարգավիճակի հարցը և պնդում է, որ Կիևը ճանաչի նոր տարածքային իրողություններ։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ Գաղտնի ծառայությունը խոստովանել է, որ երկու տարի շարունակ չի ցանկացել ուժեղացնել Թրամփի անվտանգությունը
ԱՄՆ-ի Գաղտնի ծառայությունը խոստովանել է, որ չի ցանկացել ուժեղացնել Թրամփի անվտանգությունը երկու տարի շարունակ։Այս գերատե...
Ինչ քայլ էլ որ Զելենսկին անի, մեր նախագահը «քաղաքական ինքնասպանություն» գործելու վտանգի տակ է. Կլիչկո
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հավանաբար, ստիպված կլինի համընդհանուր հանրաքվե անցկացնել Ռուսաստանի հետ խաղաղ բան...
Թրամփի իշխանության գալը վատ նորություն կլինի Ուկրաինայի համար. Բոլթոն
ԱՄՆ Սպիտակ տան ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ, իր կարծիքով, Դ...
CNN-ը հայտնել Է Զելենսկու՝ Ռուսաստանի հետ բանակցելու ակնարկների մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ակնարկում է Ռուսաստանի հետ բանակցելու պատրաստակամության մասին՝ Մոսկվային հրավիրելո...