Փաշինյանը քայլեր է անում, որոնք քննադատում էր ընդդիմադիր եղած ժամանակ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը հիմա անում է այն քայլերը, որոնք ընդդիմադիր եղած ժամանակ քննադատում էր եւ ամենամերժելին համարում: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2014 թվականից «Հայկական ժամանակ»-ը պատկանում է Փաշինյանի քաղաքացիական զոքանչին: Եթե, օրինակ, Սուրեն Խաչատրյանի գիտությունների դոկտոր լինելը Նիկոլ Փաշինյանը համարում էր զավեշտալի, կամ Գագիկ Խաչատրյանին քննադատում էր, թե բոլոր բարեկամների անուններով բիզնեսներ է գրանցել, ապա պարզվում է, որ ինքն էլ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն` «Հայկական Ժամանակ» թերթը, փաստացի գրանցել է Աննա Հակոբյանի թոշակառու, ապաքաղաքական եւ ընդհանրապես բիզնեսից եւ քաղաքականությունից հեռու մայրիկի անունով:
Հեղափոխությունից հետո իրավապահ մարմինները «իրական շահառուների», ««կեղծ» իրական շահառուների» գծով բազում վարույթներ ունեն, սակայն միայն ընդդիմադիրների նկատմամբ։ Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամների իրական եկամուտներն ու հետաքրքրությունները «վրիպում» են իրավապահների աչքերից»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը Շոլցին ներկայացրել է սահմանազատման մասին հայկական կողմի սկզբունքային դիրքոշումները
Բլենհայմյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Ինչպես հայտնո...
Կրեմլը Թուրքիային խնդրել է «ոչ մի դեպքում» ժամանակակից զենք չփոխանցել Ուկրաինային
Կրեմլը Թուրքիային խնդրել է «ոչ մի դեպքում» ժամանակակից զենք չփոխանցել Ուկրաինային։ Այս մասին հայտնում է Brief թելեգրամյա...
Հովիկ Աղազարյանը հայտնել է, որ պատրաստ է Նիկոլ Փաշինյանի փոխարեն Բաքու մեկնել
Չեմ կարծում, որ վարչապետի մակարդակով արժե գնալ Բաքու՝ COP 29-ին մասնակցելու, բայց մասնակցել, կարծում եմ, արժե։ Այդ մասին...
COP29-ում Ադրբեջանը միայն հյուրընկալ կողմն է. միջոցառմանը հրավիրված են ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրները
Ադրբեջանը փորձում է ստիպել մարդկանց հավատալ Հայաստանի հանդեպ իր մեծահոգի ժեստին։ Այս մասին սոցցանցերում գրել է Le Figaro...