Կրեմլը Թուրքիային խնդրել է «ոչ մի դեպքում» ժամանակակից զենք չփոխանցել Ուկրաինային
Կրեմլը Թուրքիային խնդրել է «ոչ մի դեպքում» ժամանակակից զենք չփոխանցել Ուկրաինային։ Այս մասին հայտնում է Brief թելեգրամյան ալիքը։
Աղբյուրների համաձայն՝ նախազգուշացումը հնչել է ոչ պաշտոնական տեղեկությունների ֆոնին այն մասին, թե թուրքական իշխանությունները, պատրաստ են սկսել գաղտնի կերպով Կիևին մի շարք զինատեսակներ մատակարարել։
Բոլոր հնարավոր ուղիներով Անկարային տեղեկացվել է, որ նման գործողություններն անընդունելի են և կհանգեցնեն «ծայրահեղ տխուր հետևանքների» երկկողմ հարաբերությունների համար։ Դրանից հետո Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիմը կապ է հաստատել Կրեմլի հետ և վստահեցրել, որ նման տարբերակներ «լրջորեն չեն քննարկվում»։
Ըստ թուրքական կողմի՝ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը բազմիցս խնդրել է Անկարային զգալի ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինայի Զինված ուժերին, սակայն «այդ խնդրանքներին արձագանքն իբր միշտ եղել է բացառապես բացասական»,- ավելացնում են ինսայդերները։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը Շոլցին ներկայացրել է սահմանազատման մասին հայկական կողմի սկզբունքային դիրքոշումները
Բլենհայմյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Ինչպես հայտնո...
Հովիկ Աղազարյանը հայտնել է, որ պատրաստ է Նիկոլ Փաշինյանի փոխարեն Բաքու մեկնել
Չեմ կարծում, որ վարչապետի մակարդակով արժե գնալ Բաքու՝ COP 29-ին մասնակցելու, բայց մասնակցել, կարծում եմ, արժե։ Այդ մասին...
COP29-ում Ադրբեջանը միայն հյուրընկալ կողմն է. միջոցառմանը հրավիրված են ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրները
Ադրբեջանը փորձում է ստիպել մարդկանց հավատալ Հայաստանի հանդեպ իր մեծահոգի ժեստին։ Այս մասին սոցցանցերում գրել է Le Figaro...
Դատախազությունը Քաջարանի նախկին ղեկավարից և հարազատներից պահանջում է 6 անշարժ գույք և 1 միլիարդ 13 միլիոն դրամ
Դատախազությունը Փարամազյանից և հարազատներից պահանջում է 6 անշարժ գույք և 1 միլիարդ 13 միլիոն դրամ։ Այս մասին Լուրերին տվ...