Հովիկ Աղազարյանը հայտնել է, որ պատրաստ է Նիկոլ Փաշինյանի փոխարեն Բաքու մեկնել
Չեմ կարծում, որ վարչապետի մակարդակով արժե գնալ Բաքու՝ COP 29-ին մասնակցելու, բայց մասնակցել, կարծում եմ, արժե։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
«Կարծում եմ՝ ԱԳՆ-ից որևէ փոխնախարար կամ ԱԺ որևէ պատգամավոր կարող է մասնակցել այդ գագաթնաժողովին, այդ մակարդակով է պետք է մասնակցել, վարչապետն ի՞նչ գործ ունի»,- ասել է նա։
Հարցին, թե ինքը՝ որպես պատգամավոր կգնա՞, Աղազարյանը պատասխանել է, որ եթե նման հանձարարական լինի՝ կգնա։
Ինչ վերաբերում է անվտանգային հարցերին՝ նա ասել է. «Կյանքը ռիսկ է, եթե նման բաներից անհանգստանամ՝ չպետք է ապրեմ։ Չունեմ նման մտահոգություններ, չէ»։
Մանրամասները` սկզբնաղբյուրում։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը Շոլցին ներկայացրել է սահմանազատման մասին հայկական կողմի սկզբունքային դիրքոշումները
Բլենհայմյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Ինչպես հայտնո...
Կրեմլը Թուրքիային խնդրել է «ոչ մի դեպքում» ժամանակակից զենք չփոխանցել Ուկրաինային
Կրեմլը Թուրքիային խնդրել է «ոչ մի դեպքում» ժամանակակից զենք չփոխանցել Ուկրաինային։ Այս մասին հայտնում է Brief թելեգրամյա...
COP29-ում Ադրբեջանը միայն հյուրընկալ կողմն է. միջոցառմանը հրավիրված են ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրները
Ադրբեջանը փորձում է ստիպել մարդկանց հավատալ Հայաստանի հանդեպ իր մեծահոգի ժեստին։ Այս մասին սոցցանցերում գրել է Le Figaro...
Դատախազությունը Քաջարանի նախկին ղեկավարից և հարազատներից պահանջում է 6 անշարժ գույք և 1 միլիարդ 13 միլիոն դրամ
Դատախազությունը Փարամազյանից և հարազատներից պահանջում է 6 անշարժ գույք և 1 միլիարդ 13 միլիոն դրամ։ Այս մասին Լուրերին տվ...