Դատախազությունը Քաջարանի նախկին ղեկավարից և հարազատներից պահանջում է 6 անշարժ գույք և 1 միլիարդ 13 միլիոն դրամ
Դատախազությունը Փարամազյանից և հարազատներից պահանջում է 6 անշարժ գույք և 1 միլիարդ 13 միլիոն դրամ։
Այս մասին Լուրերին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԳԴ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Ռուզաննա Խուդավերդյանը։
«Մասնավորապես բռնագանձման ենթական են Երևանում գտնվող 3 բնակարան, Քաջարանում գտնվող 2 մեքենա և մեկ գազալցման կայան, բռնագանձման ենթական են նաև 2 տրանսպորտային միջոց, 2 իրավաբանական անձանցում բաժնեմասեր, ընդհանուր թվով 3 ավանդներ շուրջ 5 ու կես ՀՀ միլիոն դրամի չափով։
Առաջին ապօրինի գույքը 7 տարի համայնքը ղեկավարող Փարամազյանը ձեռք է բերել 2011 թվականին, խոսքը գազալցակայանի մասին է։ Այդ գույքը 2017 թվականից վարձակալությամբ տրամադրված է պղնձամոլիբդենային կոմբինատին, մինչ օրս վարձակալության պայմանագիրը գործում է ըստ իրավասու մարմնի տվյալների։
Եվ քանի որ նշված գույքը հանդիսանում է ապօրինի, ենթակա է բնագանձման, բնականաբար բռնագանձման ենթական են նաև վարձակալությունից ստացված գումարները, նույն համամասնությամբ, ինչ–որ գույքի ապօրինությունը»,- ասել է դատախազը։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը Շոլցին ներկայացրել է սահմանազատման մասին հայկական կողմի սկզբունքային դիրքոշումները
Բլենհայմյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Ինչպես հայտնո...
Կրեմլը Թուրքիային խնդրել է «ոչ մի դեպքում» ժամանակակից զենք չփոխանցել Ուկրաինային
Կրեմլը Թուրքիային խնդրել է «ոչ մի դեպքում» ժամանակակից զենք չփոխանցել Ուկրաինային։ Այս մասին հայտնում է Brief թելեգրամյա...
Հովիկ Աղազարյանը հայտնել է, որ պատրաստ է Նիկոլ Փաշինյանի փոխարեն Բաքու մեկնել
Չեմ կարծում, որ վարչապետի մակարդակով արժե գնալ Բաքու՝ COP 29-ին մասնակցելու, բայց մասնակցել, կարծում եմ, արժե։ Այդ մասին...
COP29-ում Ադրբեջանը միայն հյուրընկալ կողմն է. միջոցառմանը հրավիրված են ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրները
Ադրբեջանը փորձում է ստիպել մարդկանց հավատալ Հայաստանի հանդեպ իր մեծահոգի ժեստին։ Այս մասին սոցցանցերում գրել է Le Figaro...