Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 46-րդ նստաշրջանում քննարկվել և հավանության է արժանացել Հայաստանի կողմից ներկայացված հայտը՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկելու վերաբերյալ:
Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Նստաշրջանն ընթանում է Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում հուլիսի 20-30-ը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից մասնակցում է Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը՝ որպես կոնվենցիայի համակարգող։
Սա ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Հայաստանի կողմից գրանցված 5-րդ հայտն է: Առաջին 4-ը գրանցվել են 1995 թ.: Դրանք են՝ Դվին քաղաքի հնավայրը, Երերույքի տաճարը և հնավայրը, Նորավանքը և Ամաղու գետի վերին հովիտը, Տաթևի վանքը, Տաթևի անապատը և Որոտան գետի հովտի հարակից տարածքները (ցանկերին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://whc.unesco.org/en/statesparties/am։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում Հայաստանից գրանցված են Սանահինի և Հաղպատի վանքերը, Էջմիածնի Մայր տաճարը, եկեղեցիները և Զվարթնոց հնավայրը, Գեղարդի վանքը և Ազատ գետի վերին հովիտը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում հուշարձանի գրանցումը պարտադիր և նախնական պայման է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձաններ գրանցելու համար: Այս ուղղությամբ աշխատանքը շարունակական է. նոր հայտերի մասին պարբերաբար կհայտարարվի։
Նմանատիպ հոդվածներ
Հուլիսը կավարտվի ուժեղ մագնիսական փոթորիկով
Հուլիսին արևային ամենաուժեղ բռնկումներից մեկը կարող է հանգեցնել Երկրի վրա մագնիսական փոթորկի, որի գագաթնակետը սպասվում է...
Մասկը հայտարարել Է 2025 թվականին մարդանման ռոբոտների արտադրության մեկնարկի մասին
Ամերիկացի գործարար և միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ Էլեկտրամոբիլներ արտադրող իր Tesla ընկերությունը 2025 թվական...
Մերկուրիի վրա ադամանդի 11 կիլոմետրանոց ստորգետնյա շերտ կարող է լինել հետազոտողների կարծիքով
Ըստ նոր հետազոտության, մինչև 18 կիլոմետր (11 մղոն) հաստությամբ ադամանդի շերտը կարող է թաքնվել արեգակնային համակարգի ամեն...
Ասիայի ամենահարուստ մարդու որդու հարսանիքը կարժենա 320 միլիոն դոլար. ովքեր են հայտնի հյուրերը
Ասիայի ամենահարուստ մարդու` Մուկեշ Ամբանիի որդու` Անանտի և Ռադհիկա Մերչանտի հարսանիքը կարժենա 320 մլն դոլար։ Հուլիսի 12-...