Մասկը հայտարարել Է 2025 թվականին մարդանման ռոբոտների արտադրության մեկնարկի մասին
Ամերիկացի գործարար և միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ Էլեկտրամոբիլներ արտադրող իր Tesla ընկերությունը 2025 թվականին կսկսի «ներքին օգտագործման համար» մարդանման ռոբոտների արտադրությունը:
Մասկն իր անոնսն արել է ի պատասխան x սոցցանցում արված գրառման՝ հետազոտող Դենիել Կոկոտայլոյի կանխատեսումներով՝ ապագայում արհեստական ինտելեկտի զարգացման եւ, մասնավորապես, «մարդկանց նման ֆիզիկական ունակություններով ռոբոտների» համատարած ներդրման վերաբերյալ:
«Tesla-ն իսկապես օգտակար մարդանման ռոբոտներ կունենա փոքր խմբաքանակի արտադրության .. ներքին օգտագործման (բուն ընկերությունում) հաջորդ տարի, եւ, հուսով եմ, 2026 թվականին այլ ընկերությունների համար զանգվածային արտադրության մեջ», - հայտնել Է ամերիկացի միլիարդատերը։
Ամերիկյան Tesla Motors ընկերությունը, որը ղեկավարում է Մասկը, հիմնադրվել է 2003 թվականին՝ որպես էլեկտրական մեքենաների և դրանց հետ կապված տեխնոլոգիաների մշակող և արտադրող։ Բացի էլեկտրամոբիլներից, ընկերությունը սեփական տեխնոլոգիայով արտադրում է մարտկոցներ և Էլեկտրաշարժիչներ և վաճառում այլ ավտոընկերություններին, մասնավորապես՝ Toyota-ին և Daimler-ին: 2021 թվականին ընկերության կենտրոնակայանը Պալո Ալտոյից տեղափոխվեց Օստին` Տեխաս նահանգ։