Ուկրաինան ծրագիր ունի. Սիրսկին նշել է երկրի առանցքային նպատակը
Ուկրաինան Ռուսաստանի կողմից օկուպացված Ղրիմը վերադարձնելու ծրագիր ունի։ Թերակղզին դեօկուպացնելու մտադրությունը միանգամայն իրատեսական է, Guardian-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին: Նա հավելել է, որ այդ ծրագիրը ռազմական մեծ գաղտնիք է։
«Ղրիմը վերադարձնելն իրատեսական է։ Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի հասնենք 1991 թվականի միջազգայնորեն ճանաչված սահմաններին։ Մենք պետք է հաղթանակ տանենք, որպեսզի ազատ արձակենք օկուպացված տարածքներում գտնվող մեր քաղաքացիներին, որոնք տառապում են», - ասել է Սիրսկին։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը նաև նշել է, որ Ուկրաինայի առանցքային նպատակը գրավյալ թերակղզին ՌԴ-ին կապող Կերչի կամրջի ոչնչացումն է: Միևնույն ժամանակ, Սիրսկին հրաժարվեց ասել, թե երբ դա կարող է տեղի ունենալ:
«Ռուսները ստիպված են եղել ամբողջովին դուրս գալ Ղրիմի Սևաստոպոլի նավահանգստից Ուկրաինական մի շարք հարձակումներից հետո, քանի որ Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերից և հրթիռային հարձակումներից հետո այնտեղ ոչնչացվել են ռադարային և հրթիռային կայանքներ», - պարզաբանել է Սիրսկին:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր լայնամասշտաբ ռազմական էսկալացիայի վերաբերյալ «Fitch»-ի կանխատեսումը
Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ ռազմական էսկալացիա չի սպասվում։ Այս կանխատեսումը ներկայացրել է «Fitch» վարկանիշա...
Կիրանցում միջադեպեր են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահների միջև. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Կիրանցում՝ հայ-ադրբեջանական սահմանին, երկու անգամ միջադեպ է տեղի ունեցել Ադրբեջանի եւ Հա...
Բաքուն Հայաստանի և հայերի մասին հնչած խոսքերի համար պատրաստվում է բողոք հղել ՄՕԿ-ին
Ադրբեջանի ղեկավարությունը մտադիր է «France 2» հեռուստաալիքի հաղորդավար Լորան Դելաուսի՝ Փարիզում կայացած խաղերի բացման ժա...
«Խոսքը վերաբերում է պատերազմին»․ Զախարովան՝ ԵՄ-ից ՀՀ-ին ռազմական օգնություն հատկացնելու մասին
10 միլիոն եվրո ուղղելով Հայաստանի զինված ուժերին՝ Եվրամիությունը ակնկալում է իր կործանարար ազդեցությունը տարածել Անդրկով...