Կներեք, սամալյոտի մարշրուտկա չէր․ Ավինյանը՝ «Fly Arna»–ի փակվելու մասին
Ազգային ավիափոխադրող «Fly Arna»–ին վերաբերող այն ռեֆորմները, որ պետք է իրականացվեին ժամանակին, չեն իրականացվել։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը` պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք իրեն մեղավոր զգում է «Fly Arna»–ի ձախողման և մսխված տասնյակ միլիոնավոր դոլարների համար։
«Ով օգտվել է ազգային ավիափոխադրողի ծառայություններից, շատ լավ հասկանում է, թե ինչ որակի մասին է խոսքը։ Կներեք, սամալյոտի մարշրուտկա չէր, վերջապես կարող էին պատվով քո ազգային ավիափոխադրողով X կետից Y կետ դռչել: Ես մի բանում եմ ափսոսում «Fly Arna»–ի պատմության մեջ, որ այն ռեֆորմները, որ պետք է իրականացվեին ժամանակին, չեն իրականացվել»,– ասաց Ավինյանը։
Հիշեցնենք` «Fly Arna»-ն հիմնադրվել է 2021 թվականին «Air Arabia» ավիաընկերության և Հայաստան պետական հետաքրքրությունների ֆոնդի` ԱՆԻՖ–ի կողմից՝ որպես հիմնադրամի ամենամեծ ներդրումային նախագիծ (Տիգրան Ավինյանը 2019-2022 թվականներին եղել է ԱՆԻՖ–ի խորհրդի նախագահը)։ Ավիաընկերությունը 2024 թվականի հունվարին դադարեցրեց գործունեությունը, իսկ 2024 թ. մայիսին ՀՀ կառավարությունը որոշեց լուծարելու ԱՆԻՖ–ը։
2022–2023 թթ. կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը և ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը բացահայտեցին հիմնադրամում չարաշահումների և հափշտակությունների դեպքեր: Քննչական կոմիտեն այժմ ուսումնասիրում է այդ գործերը։
Արժույթի միջազգային հիմնադրամը 2023 թ–ին ԱՆԻՖ–ում հայտնաբերեց նաև հաշվետվությունների և կառավարման հետ կապված խնդիրներ, ինչը հանգեցրեց դրա գործունեության սահմանափակմանը ՀՀ կառավարության կողմից:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր լայնամասշտաբ ռազմական էսկալացիայի վերաբերյալ «Fitch»-ի կանխատեսումը
Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ ռազմական էսկալացիա չի սպասվում։ Այս կանխատեսումը ներկայացրել է «Fitch» վարկանիշա...
Կիրանցում միջադեպեր են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահների միջև. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Կիրանցում՝ հայ-ադրբեջանական սահմանին, երկու անգամ միջադեպ է տեղի ունեցել Ադրբեջանի եւ Հա...
Բաքուն Հայաստանի և հայերի մասին հնչած խոսքերի համար պատրաստվում է բողոք հղել ՄՕԿ-ին
Ադրբեջանի ղեկավարությունը մտադիր է «France 2» հեռուստաալիքի հաղորդավար Լորան Դելաուսի՝ Փարիզում կայացած խաղերի բացման ժա...
«Խոսքը վերաբերում է պատերազմին»․ Զախարովան՝ ԵՄ-ից ՀՀ-ին ռազմական օգնություն հատկացնելու մասին
10 միլիոն եվրո ուղղելով Հայաստանի զինված ուժերին՝ Եվրամիությունը ակնկալում է իր կործանարար ազդեցությունը տարածել Անդրկով...