Գյումրու նախկին քաղաքապետը հրավիրվել է դատախազություն
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, կնոջն ու զավակներին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:
Դատախազություն են հրավիրվել Մանյա Վարդանի Ղուկասյանը, Սպարտակ Վարդանի Ղուկասյանը, նախկին քաղաքապետի կինը, Նոնա Սերյոժայի Ղուկասյանը և Վարդան Ղուկասյանը։
«Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:
Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (հասցե՝ ք. Երևան, Տիգրան Մեծ պ. 50)՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր»,-նշվում է ծանուցման մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր լայնամասշտաբ ռազմական էսկալացիայի վերաբերյալ «Fitch»-ի կանխատեսումը
Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ ռազմական էսկալացիա չի սպասվում։ Այս կանխատեսումը ներկայացրել է «Fitch» վարկանիշա...
Կիրանցում միջադեպեր են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահների միջև. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Կիրանցում՝ հայ-ադրբեջանական սահմանին, երկու անգամ միջադեպ է տեղի ունեցել Ադրբեջանի եւ Հա...
Բաքուն Հայաստանի և հայերի մասին հնչած խոսքերի համար պատրաստվում է բողոք հղել ՄՕԿ-ին
Ադրբեջանի ղեկավարությունը մտադիր է «France 2» հեռուստաալիքի հաղորդավար Լորան Դելաուսի՝ Փարիզում կայացած խաղերի բացման ժա...
«Խոսքը վերաբերում է պատերազմին»․ Զախարովան՝ ԵՄ-ից ՀՀ-ին ռազմական օգնություն հատկացնելու մասին
10 միլիոն եվրո ուղղելով Հայաստանի զինված ուժերին՝ Եվրամիությունը ակնկալում է իր կործանարար ազդեցությունը տարածել Անդրկով...