Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Փրկիր Հայաստանը» միության պատվիրակությանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Փրկիր Հայաստանը» (Save Armenia) հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը: Հայտնում են նասխագահի աշխատակազմից:
Միությունը պաշտոնապես իր գործունեությունը մեկնարկել է 2024 թվականին՝ նպատակ հետապնդելով միավորել համաշխարհային քրիստոնյա համայնքների ջանքերը՝ Հայաստանին աջակցելու համար:
Բավական ընդգրկուն կազմով Հայաստան այցելության շրջանակում պատվիրակությունը քննարկումներ է ունենալու Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալ-տնտեսական կարիքների, Ադրբեջանի կողմից ԼՂ-ում կրոնական հուշարձանների ոչնչացմանն առնչվող հարցերի շուրջ:
Նախագահը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և նշել, որ նման հանդիպումները լավ առիթ են միմյանց ճանաչելու և ամրապնդելու երկու ժողովուրդների միջև առկա բարեկամական կապերը:
Հանրապետության նախագահը ներկայացրել է Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքում իրականացված ժողովրդավարական բարեփոխումների և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ուղղված քայլերը: Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը ձգտում է համապարփակ բարեփոխումների միջոցով ամրապնդել ժողովրդավարական հաստատությունները, խթանել տնտեսության զարգացումը և նորարար գաղափարների կյանքի կոչումը։
Անդրադառնալով հայ-ամերիկյան հարաբերություններին՝ Հանրապետության նախագահն ասել է, որ դրանք ունեն զարգացման շատ հստակ ու դրական դինամիկա և վստահություն է հայտնել, որ այդ միտումը շարունակական կլինի:Նախագահը, խոսելով տարածաշրջանային իրադրության մասին, նշել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում ԱՄՆ կառավարության աջակցությունն ուղղված Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղության հաստատման ջանքերին:
Հանրապետության նախագահի խոսքով՝ մեր երկրի համար խաղաղության հաստատումը և հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորումը առաջնահերթություն է և հայկական կողմը հետևողական է խաղաղության հաստատման իր տեսլականում ու գործադրվող ջանքերում:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը Շոլցին ներկայացրել է սահմանազատման մասին հայկական կողմի սկզբունքային դիրքոշումները
Բլենհայմյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Ինչպես հայտնո...
Կրեմլը Թուրքիային խնդրել է «ոչ մի դեպքում» ժամանակակից զենք չփոխանցել Ուկրաինային
Կրեմլը Թուրքիային խնդրել է «ոչ մի դեպքում» ժամանակակից զենք չփոխանցել Ուկրաինային։ Այս մասին հայտնում է Brief թելեգրամյա...
Իլհամ Ալիեւի պահանջներն ավելանում են. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը օկուպացված Շուշիից Ադրբեջանի նախագահի հայտարարություններից պարզ դարձավ, որ, հակառակ...
Մեր հույսը Հայաստանի քաղաքական իմաստությունն է. Պեսկով
Ռուսաստանը Հայաստանին համարում է եղբայրական երկիր և հույս ունի, որ իրենք չեն ընտրի այն ճանապարհը, որը ժամանակին ընտրել է...