Մեր հույսը Հայաստանի քաղաքական իմաստությունն է. Պեսկով
Ռուսաստանը Հայաստանին համարում է եղբայրական երկիր և հույս ունի, որ իրենք չեն ընտրի այն ճանապարհը, որը ժամանակին ընտրել էր Ուկրաինան։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Կրեմլում հարգանքով են վերաբերվում ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության ընդլայնմանը, բայց հույս ունեն, որ այն չի վնասի Մոսկվայի հետ Երևանի հարաբերությունների զարգացմանը։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մեր հույսը Հայաստանի քաղաքական իմաստությունն է։ Մենք հարգանքով ենք վերաբերվում նման փնտրտուքներին և չէինք ցանկանա, որ այդ որոնումները իրականացվեն այն կերպ, ինչպես ժամանակին արել էր Կիևի ռեժիմը, այսինքն՝ «կամ–կամ»,– սկզբունքով։ Քաղաքական տեսլականի այլընտրանքի բացակայությունն այն չէ, ինչ մենք կցանկանայինք տեսնել»,– մեկնաբանել է Պեսկովը` անդրադառնալով Հայաստանին 10 մլն եվրոյի ռազմատեխնիկական օգնություն տրամադրելու ԵՄ որոշումը։
«Հայաստանն ինքնիշխան երկիր է, ինքն է ընտրում փոխգործակցության առաջնահերթ ուղիները։ ՀՀ-ն մեր դաշնակիցն է, եղբայրական երկիր։ Մենք չէինք ցանկանա, որ նրան փնտրտուքները տանեին այն ճանապարհով, որը ժամանակին ընտրել էր Կիևի ռեժիմը»,- ասել ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:
«Ռուսաստանը մտադիր է զարգացնել հարաբերությունները ՀՀ-ի հետ»,- հայտարարել է Պեսկովը։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը Շոլցին ներկայացրել է սահմանազատման մասին հայկական կողմի սկզբունքային դիրքոշումները
Բլենհայմյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Ինչպես հ...
Կրեմլը Թուրքիային խնդրել է «ոչ մի դեպքում» ժամանակակից զենք չփոխանցել Ուկրաինային
Կրեմլը Թուրքիային խնդրել է «ոչ մի դեպքում» ժամանակակից զենք չփոխանցել Ուկրաինային։ Այս մասին հայտնում է Brief թելեգրամյա...
Ինչ է սպասվում 36 կգ ոսկու, 293 միլիոն ռուբլու գործով 6 կալանավորվածներին առաջիկայում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու անհետացման գործով առաջիկայում լրանում են կալանավորված...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է սկսվել օրինագծի քննարկման ժամանակ
Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է սկսվել «Լավ կուսակցության» (İYİ) եւ «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) անդամնե...