Ուշագրավ «ինտեգրացիոն» միջոցառում կլինի Երևանում. «Փաստ»
Մինչ Հայաստանի քաղաքական դաշտը պատրաստվում է հանգստի, իսկ բարձրաստիճան պաշտոնյաների մի մասն արդեն արձակուրդ է վերցրել, Հայաստանում նախատեսվում է ուշագրավ իրադարձություն: Մեր ունեցած տեղեկություններով, օգոստոսի 8-ին Երևանում տեղի կունենա «Հայաստանի և ԵԱՏՄ համագործակցության նոր հորիզոնները. ԲՐԻԿՍ, ՇՀԿ» առաջին միջազգային ֆորումը։
Թերթը պարզեց, որ այդ ֆորումի նախաձեռնողը «Ռուսական գրքի տան» հիմնադիր, Ռուս-հայկական գործարար խորհրդի վարչության նախագահ Մհեր Ավետիսյանն է: Մեր աղբյուրների փոխանցմամբ, ֆորումին նախատեսվում է հազարից ավելի մասնակիցների ներկայություն, այդ թվում՝ արտերկրից:Նշենք, որ վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախակի են դարձել կարծիքները, որ Հայաստանը պետք է ակտիվացնի իր ներգրավվածությունն այնպիսի կազմակերպությունների միջազգային ինտեգրացիոն գործընթացներում, ինչպիսիք են ԲՐԻԿՍ-ը և ՇՀԿ-ն:
Հիշեցնենք, որ ԲՐԻԿՍ-ը հինգ երկրների խումբ է, որի անդամ են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և ՀԱՀ-ը, իսկ ՇՀԿ-ն (Շանհայի համագործակցության կազմակերպություն) եվրասիական քաղաքական, տնտեսական և անվտանգության կազմակերպություն է, որի անդամ երկրներն են Հնդկաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Պակիստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը»:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը Շոլցին ներկայացրել է սահմանազատման մասին հայկական կողմի սկզբունքային դիրքոշումները
Բլենհայմյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Ինչպես հայտնո...
Հայաստանի վերաբերյալ Բրյուսելում պատմական որոշում է կայացվել․ Էստոնիայի ԱԳ նախարար
Բրյուսելում այսօր պատմական որոշում է կայացվել․ ԵՄ-ն համաձայնել է և՛ սկսել վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը, և...
Իլհամ Ալիեւի պահանջներն ավելանում են. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը օկուպացված Շուշիից Ադրբեջանի նախագահի հայտարարություններից պարզ դարձավ, որ, հակառակ...
Երուսաղեմի հայկական թաղամասերը հրեական սրբավայրերի ճանապարհին են. ինչու են հրեա ծայրահեղականները թիրախավորում հայերին
«Երուսաղեմի հայոց թաղամասերը դեպի հրեական սրբավայրեր տանող ճանապարհի վրա են, այդ է պատճառը, որ հայերն առաջինն են զգում ծ...