Հայաստանի վերաբերյալ Բրյուսելում պատմական որոշում է կայացվել․ Էստոնիայի ԱԳ նախարար
Բրյուսելում այսօր պատմական որոշում է կայացվել․ ԵՄ-ն համաձայնել է և՛ սկսել վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը, և՛ Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով Հայաստանին աջակցություն տրամադրել, X-ի իր էջում գրել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահկնան։
«Սա կարևոր հանգրվան է տարածաշրջանում խաղաղության և ժողովրդավարության ճանապարհին: Էստոնիան լիովին աջակցում է այս քայլին»,- գրել է նա։
ԵՄ–ում Չեխիայի պատվիրակությունն իր հերթին հայտնել է, որ «այս կարևոր որոշումներն աջակցում են երկրին, որը, չնայած Ռուսաստանի ճնշմանը, ընտրել է ժողովրդավարության և բարեփոխումների ճանապարհը»:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը Շոլցին ներկայացրել է սահմանազատման մասին հայկական կողմի սկզբունքային դիրքոշումները
Բլենհայմյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Ինչպես հ...
Իլհամ Ալիեւի պահանջներն ավելանում են. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը օկուպացված Շուշիից Ադրբեջանի նախագահի հայտարարություններից պարզ դարձավ, որ, հակառակ...
Երուսաղեմի հայկական թաղամասերը հրեական սրբավայրերի ճանապարհին են. ինչու են հրեա ծայրահեղականները թիրախավորում հայերին
«Երուսաղեմի հայոց թաղամասերը դեպի հրեական սրբավայրեր տանող ճանապարհի վրա են, այդ է պատճառը, որ հայերն առաջինն են զգում ծ...
Քոչարյանին և մյուսներին ներկայացված մեղադրանքը կվերաորակվի՞
Սահմանադրական դատարանը բավարարել է Մարտի 1-ի գործով Վճռաբեկ դատարանի դիմումը: Այս մասին հայտնում է «Լուրեր»–ը՝ նշելով, ո...