Երուսաղեմի հայկական թաղամասերը հրեական սրբավայրերի ճանապարհին են. ինչու են հրեա ծայրահեղականները թիրախավորում հայերին

«Երուսաղեմի հայոց թաղամասերը դեպի հրեական սրբավայրեր տանող ճանապարհի վրա են, այդ է պատճառը, որ հայերն առաջինն են զգում ծայրահեղականների ակտիվացման հետեւանքները՝ հարձակումներ, խուլիգանական արարքներ», - «Փաստինֆո»-ին ասել է Երուսաղեմում ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի անդամ Վիգեն Դեմիրճյանը։


Ծայրահեղականներն ավելի ագրեսիվ են դարձել, երբ Իրայելում երեք տարի առաջ տեղի ունեցած ընտրություններից հետո Նաթանյահուն կոալիցիա կազմեց։


«Երեք տարի առաջ Բենյամին Նաթանյահուի հետ կոալիցիա չցանկացան կազմել ո՛չ ձախակողմյան կուսակցությունները և ո՛չ էլ կենտրոնամետները եւ նա ծայրահեղ աջակողմյանների հետ կազմեց կոալիցիա, որից հետո ամեն ինչ փոխվեց ու սկսվեց անհանդուրժողականությունն ու ատելության դրսևորումները։ Իրենք ամբողջ Երուսաղեմն իրենցն են համարում, չեն հանդուրժում այլոց՝ լինի դա հայ, հույն, արաբ, այլ կրոնի պատկանող»,- նշել է Վ.Դեմիրճյանը։


Նրա փոխանցմամբ՝ հրեական ազգային տոներին 100 -ներով ու 1000- ներով անցնում են ու իրենց ճանապարհին ոչ հրեական ամեն ինչի թշնամաբար են վերաբերվում, իսկ հայկական թաղամասերը հենց այդ ճանապարհին են ու հայտնվում ատելության թիրախում։ «Անցնելիս թքում են, գոռգոռում, ձեռքներին արդեն զենք կա և կարող է վտանգավոր լինել», - ասել է Դեմիրճյանը։


Օրերս հայկական մի սրճարանի վրա եւս հարձակվել էին միայն այն բանի համար, որ ամրացված է եղել եռագույնը. հարձակում են կազմակերպել եւ, նռնակով պայթեցնելու սպառնալիքով, այցելուներին դուրս հանել։ Ըստ մեր զրուցակցի՝ նպատակը այցելուներին ու սեփականատիրոջը վախեցնելն է եղել։


Մանրամասները՝ կայքում:

Քաղաքականություն