ՌԴ-ն, որպես նշանակալի դեր ունեցող երկիր, շահագրգռված է օգնելու 2 երկրներին կարգավորել հարաբերությունները․ Պեսկով
Կրեմլում չեն հստակեցրել, թե հնարավոր է արդյոք օգոստոսին Մոսկվայում Թուրքիայի եւ Սիրիայի ղեկավարների հանդիպում անցկացնել, սակայն նշել են, որ շատ երկրներ, ինչպես եւ Ռուսաստանը, շահագրգռված են, որպեսզի օգնեն երկու երկրներին կարգավորել հարաբերությունները:
«Իսկապես, օրակարգում է Թուրքիայի և Սիրիայի ներկայացուցիչների միջև տարբեր մակարդակներում որոշակի շփումների կազմակերպմանը նպաստելը։ Շատ երկրներ և, իհարկե, Ռուսաստանը, որպես տարածաշրջանում նշանակալի դեր ունեցող երկիր, շահագրգռված է օգնելու երկու երկրներին կարգավորել հարաբերությունները։ Դա շատ կարևոր է ողջ տարածաշրջանի համար»,-լրագրողներին ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Դամասկոսի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների կարգավորումը կարեւոր է ինչպես սիրիական հակամարտության քաղաքական կարգավորման շարունակման, այնպես էլ ողջ տարածաշրջանում կայունության համար, հավելել է նա:
Մեկնաբանելով արտասահմանյան ԶԼՄ-ների հրապարակումներն այն մասին, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Սիրիայի նախագահ Բաշար Ասադը օգոստոսին կարող են հանդիպել Մոսկվայում՝ Պեսկովը նշել է․ «Ավելի կոնկրետ հիմա չեմ կարող ասել»:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր լայնամասշտաբ ռազմական էսկալացիայի վերաբերյալ «Fitch»-ի կանխատեսումը
Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ ռազմական էսկալացիա չի սպասվում։ Այս կանխատեսումը ներկայացրել է «Fitch» վարկանիշա...
Կիրանցում միջադեպեր են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահների միջև. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Կիրանցում՝ հայ-ադրբեջանական սահմանին, երկու անգամ միջադեպ է տեղի ունեցել Ադրբեջանի եւ Հա...
«Խոսքը վերաբերում է պատերազմին»․ Զախարովան՝ ԵՄ-ից ՀՀ-ին ռազմական օգնություն հատկացնելու մասին
10 միլիոն եվրո ուղղելով Հայաստանի զինված ուժերին՝ Եվրամիությունը ակնկալում է իր կործանարար ազդեցությունը տարածել Անդրկով...
Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Օկամպոն դիմել է աշխարհի հայերին
Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն առաջարկում է ամբողջ աշխարհի հայերի համախմբվել և մեդիա ար...