Ջո Բայդենը Լաս Վեգաս մեկնելիս շտապ բժշկական օգնություն է ստացել. The Dossier
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն անցած շաբաթ Լաս Վեգաս մեկնելիս շտապ բժշկական օգնություն է ստացել։ Ըստ The Dossier-ի՝ հատուկ ծառայությունները բարձր մակարդակի ազդանշան են ստացել, որ Բայդենը շտապ օգնություն է պահանջում:
«Կարծես հրդեհի բռնկման մասին 5 ահազանգ լիներ», - հրատարակությանը հայտնել են աղբյուրները։
Ազդանշանը ստանալուց հետո տեղի բժշկական կենտրոնը շրջափակվել է հատուկ ծառայությունների կողմից։
«COVID-19-ի պարզ դրական թեստը չէր երաշխավորի նման կտրուկ և համատարած արձագանք», - գրում է The Dossier-ը։
Թե կոնկրետ ինչ է կատարվել Բայդենի հետ, չի նշվում։ Հրատարակության տվյալներով՝ նրանք որոշել են նախագահին չհոսպիտալացնել, այլ ինքնաթիռով ուղարկել են Դելավերի բնակավայր։
Տեղեկությունների ֆոնին, որ ամերիկացի առաջնորդը հանրության առաջ չի հայտնվել այն բանից հետո, երբ որոշել է չվերընտրվել երկրորդ ժամկետով, նրա մահվան մասին լուրեր են հայտնվել համացանցում:
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Դելավերում մեկուսացումից հետո աշխատավայր վերադառնալու մասին։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը Շոլցին ներկայացրել է սահմանազատման մասին հայկական կողմի սկզբունքային դիրքոշումները
Բլենհայմյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Ինչպես հայտնո...
Հայաստանի վերաբերյալ Բրյուսելում պատմական որոշում է կայացվել․ Էստոնիայի ԱԳ նախարար
Բրյուսելում այսօր պատմական որոշում է կայացվել․ ԵՄ-ն համաձայնել է և՛ սկսել վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը, և...
Իլհամ Ալիեւի պահանջներն ավելանում են. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը օկուպացված Շուշիից Ադրբեջանի նախագահի հայտարարություններից պարզ դարձավ, որ, հակառակ...
Երուսաղեմի հայկական թաղամասերը հրեական սրբավայրերի ճանապարհին են. ինչու են հրեա ծայրահեղականները թիրախավորում հայերին
«Երուսաղեմի հայոց թաղամասերը դեպի հրեական սրբավայրեր տանող ճանապարհի վրա են, այդ է պատճառը, որ հայերն առաջինն են զգում ծ...