Հունգարիան կարգելափակի Ուկրաինային տրվելիք 6,5 միլիարդ եվրոյի հատկացումը, եթե «Լուկօյլ»-ի շուրջ իրավիճակը չկարգավորվի. Սիյարտո
Հունգարիան, որը Սլովակիայի հետ միասին խորհրդակցություններ է խնդրել ԵՄ-ի հետ՝ կապված Ուկրաինայի կողմից «Լուկօյլ» նավթային ընկերության նավթի տարանցման դադարեցման հետ, արգելափակելու է խաղաղության եվրոպական շրջանակից Ուկրաինային օգնության տրամադրումը, քանի դեռ այդ հարցը չի լուծվել։ Այս մասին հայտնել է Հունգարիայի արտգործնախարար Պյոտր Սիյարտոն հունգարացիներին ուղղված խոսքում, հայտնում է տեղի ATV հեռուստաալիքը։
«Ես նաև հասկացրի, որ քանի դեռ այս հարցը չի լուծվել Ուկրաինայի կողմից, բոլորը պետք է մոռանան 6,5 միլիարդ եվրոյի վճարման մասին՝ որպես Եվրոպայի խաղաղության հիմնադրամից սպառազինությունների մատակարարման փոխհատուցում, որովհետև ինչպես կերևա այդ 6,5 միլիարդ եվրոյի աջակցությունն այն ժամանակ, երբ Ուկրաինան սպառնում է մեր էներգակիրների անվտանգությանը», - ասել է Սիյարտոն, ում խոսքերը մեջբերված են ալիքի կայքում։
Նրա խոսքով՝ այս դիրքորոշումը նա ներկայացրել է Բրյուսելում արտգործնախարարների նախորդ հանդիպմանը։
Արտգործնախարարն ասել է, որ աշխատանքներ են տարվում հունգարական MOL ընկերության հետ, որին պատկանում են Հունգարիայում և Սլովակիայում նավթավերամշակման գործարանները, թե ինչ իրավական և տեխնիկական լուծումներ են անհրաժեշտ՝ երկարաժամկետ հեռանկարում երկրի էներգամատակարարումն ապահովելու համար, եթե իրավիճակը չկարգավորվի։
Նմանատիպ հոդվածներ
Պեսկովը և Քադիրովը՝ «Միրզոյան եղբայրների կողմից Wildberries–ի «ռեյդերային զավթման» մասին
Կրեմլը ոչինչ չգիտի Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովի հայտարարության մասին, թե Wildberries շուկան ենթարկվել...
Wildberries-ի հիմադիրը` ամուսնու աղմկահարույց հայտարարության մասին
Wildberries-ը և Russ-ը հայտարարել են կայուն աշխատանքի մասին՝ ընկերության զավթման մասին մեղադրանքներից հետո։ Ավելի վ...
Ղազախստանցիներին կարգելեն կենսաթոշակային խնայողությունները ծախսել ատամի պրոթեզների վրա
Ղազախստանի առողջապահության նախարարությունը փոփոխություններ է պատրաստել Միասնական կուտակային կենսաթոշակային ֆոնդից միանվա...
ԵՄ-ն հետաքննություն է սկսել յոթ երկրների նկատմամբ՝ բյուջեի չափազանց մեծ դեֆիցիտի պատճառով
ԵՄ խորհուրդը դատավարություն է սկսել մի քանի անդամ երկրների դեմ՝ կապված բյուջեի չափազանց մեծ դեֆիցիտների հետ: Այս քայլը հ...