ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առևտրի կենտրոնում պայթյուն է որոտացել. կան տուժածներ. ՌԴ
Կրասնոդարի երկրամասի Ապշերոնսկ քաղաքում պայթյունի հետևանքով ավերվել է 100 քմ մակերեսով առևտրի կենտրոնի գրեթե ամբողջ շենքը, հայտնում է ՌԴ ԱԻՆ-ը։
Արտակարգ պատահարի պատճառը գազի պայթյունն է եղել։ Այժմ հրդեհն արդեն մարվել է, արտակարգ ծառայությունները փլատակների տակից դուրս են բերել մեկ մարդու:
Տեղի ԶԼՄ-ները գրում են, որ դա կարող է լինել դեղատան աշխատակից։
ԱԻՆ-ում հավելել են, որ պայթյունից հետո կան տուժածներ, սակայն նրանց ճշգրիտ թիվը չի նշվում: Ինչպես հայտնում են օպերատիվ ծառայությունները, տուժել է առնվազն 14 մարդ։
Փլատակների տակ դեռ կարող են մարդիկ լինել։ Ընթանում է որոնողափրկարարական գործողություն։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել են երևանյան սրճարաններից մեկում բռնկված հրդեհի կադրերը
Երևանի Պուշկինի և Կողբացու փողոցների խաչմերուկում գտնվող «Դի Անջելո» սրճարանում բռնկված հրդեհից կադրեր են հրապարակվել:Ավ...
ՊՆ-ն` կործանված ինքնաթիռի մասին
«Հաստատում եմ, վթարված ինքնաթիռը ուսումնամարզական ինքնաթիռ է. պաշտպանության նախարարությունը ցավակցում է զոհված օդաչուներ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում ընթացքի մեջ գտնվող մեքենայում հրդեհ է բռնկվել. կան տուժածներ
Գրիգոր լուսավորիչ փողոցում ընթացքի մեջ գտնվող մեքենայում հրդեհ է բռնկվել: Վարորդն ու ուղեւորը տարբեր աստիճանի այրվածքներ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր` Մոսկվայում տեղի ունեցած մեքենայի պայթյունից. մանրամասներ
Մոսկվայի հյուսիսում Toyota Land Cruiser-ի պայթյունը, վարկածներից մեկի համաձայն, կարող էր կապված լինել դրա սեփականատիրոջ...