ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Անհրաժեշտ է քաղաքը համալրել հեղեղատար նոր համակարգով». Արեյան
«Անհրաժեշտ է քաղաքը համալրել հեղեղատար նոր համակարգով». հայտնել է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։
Նա տեղեկացրել է, որ իրականացվել են գույքագրման աշխատանքներ. «Բակային տարածքներում տարբեր տարիների ընթացքում հեղեղատար համակարգը ենթարկվել է ֆիզիկական միջամտության և գործում է գրեթե 40 տոկոսով։ Բազմաբնակարան շենքերը սպասարկող բակային տարածքներում այդ հեղեղատար համակարգը մեծամասամբ գրեթե չի գործում»,- ասել է նա։
Ըստ Արեյանի, մայրաքաղաքի տարբեր վարչական շրջանների 29 հասցեներում բացակայում է հեղեղատար համակարգը և կա դրա կառուցման աշխատանքների անհրաժեշտությունը։
Կամո Արեյանի խոսքով, ճանապարհաշինական աշխատանքների ընթացքում կառուցվել է մոտ 28 կմ հեղեղատար. «Այս հեղեղատար համակարգը ներկայացրել ենք, որ հանձնվի «Վեոլիա Ջուր» ընկերւթյանը, բայց գործընթացը դանդաղում է»։ Արեյանն ասաց, որ ընկերությունը պետք է ուժեղացնի սպասարկումը, բայց լավ չի սպասարկում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չե՞ք պատրաստվում կտրել այս արատավոր շղթան. Auroranews-ի լրագրողի հարցն Ավինյանին
Մեկնարկել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մամուլի ասուլիսը: Auroranews-ի լրագրողը հարց ուղղեց Երևանի քաղաքապետին:Երևա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սահամանզատումից հետո ադրբեջանցիները դուրս կգան Գեղարքունիքի օկուպացված տարածքներից»․ մարզպետ
«Գեղարքունիքը շատ ապահով մարզ է, բոլորին հրավիրում եմ, մնացած հարցերը՝ իրավապահներին»,-այսօր կառավարության նիստից հետո ճ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Բարով ես եկել, համով ախպեր». Վաղարշապատցի կինը Փաշինյանին «Նարեկացի» նվիրեց
Էջմիածնում սուբվենցիոն ծրագրի շրջանակում ընթացքի մեջ են թիվ 14 «Ձնծաղիկ» մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները: Այս մա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիրանցի դպրոցի մոտ կառուցված պատի մյուս կողմում արդեն կանգնած են ադրբեջանական սահմանապահները
Կիրանցի դպրոցի մոտ կառուցված պատի մյուս կողմում արդեն կանգնած են Ադրբեջանի սահմանապահները: Տեսանյութը հրապարակել է Կիրան...