ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Բարով ես եկել, համով ախպեր». Վաղարշապատցի կինը Փաշինյանին «Նարեկացի» նվիրեց
Էջմիածնում սուբվենցիոն ծրագրի շրջանակում ընթացքի մեջ են թիվ 14 «Ձնծաղիկ» մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ծրագրի ընդհանուր արժեքը 270 մլն դրամ է, որից 189 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը:
Նաև Կառավարության որոշմամբ Արմավիրի մարզպետի աշխատակազմին հատկացվել է 70 մլն դրամ՝ մանկապարտեզը գույքով և տեխնիկայով ապահովելու համար։
174 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի շինաշխատանքները կավարտվեն աշնանը: Քաղաքի բնակիչներից մի կին դիմելով Փաշինյանին ասաց. «Բարով ես եկել, համով ախպեր»: Մեկ այլ կին էլ վարչապետին նվիրեց Նարեկացու «Մատյան ողբերգության» գիրքը:
«Մի հատ «Նարեկացի» խնդրում եմ, որ վերցնեք»,-ասաց նա, մեկ ուրիշն էլ հավելեց. «Նարեկացին նենց բան ա, որ անհնար է չվերցնես»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանն այցելել է Հայաստան-Թուրքիա «Մարգարա» մաքսակետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստան-Թուրքիա «Մարգարա» մաքսակետ։«Հայաստան-Թուրքիա «Մարգարա» մաքսային կետն արդիակա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սահամանզատումից հետո ադրբեջանցիները դուրս կգան Գեղարքունիքի օկուպացված տարածքներից»․ մարզպետ
«Գեղարքունիքը շատ ապահով մարզ է, բոլորին հրավիրում եմ, մնացած հարցերը՝ իրավապահներին»,-այսօր կառավարության նիստից հետո ճ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չե՞ք պատրաստվում կտրել այս արատավոր շղթան. Auroranews-ի լրագրողի հարցն Ավինյանին
Մեկնարկել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մամուլի ասուլիսը: Auroranews-ի լրագրողը հարց ուղղեց Երևանի քաղաքապետին:Երևա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը մասնակցում է Իրանի նախագահի երդմնակալության արարողությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին մասնակցում է Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության պաշտոնական արար...