ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չե՞ք պատրաստվում կտրել այս արատավոր շղթան. Auroranews-ի լրագրողի հարցն Ավինյանին
Մեկնարկել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մամուլի ասուլիսը: Auroranews-ի լրագրողը հարց ուղղեց Երևանի քաղաքապետին:
Երևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ ու ապահով քաղաք։ Սա պարոն Ավինյան ձեր ֆեյսբուքյան էջում տեսանյութին կից արված գրառումից է: Ստացվել է այնպես, որ 30 տարուց ավելի է, տարբեր քաղաքապետեր են փոխվել, տրվել են խոստումներ, բայց Երեւանի վիճակը չի լավացել:
Ճանապարհներին միշտ փոսեր են ու անորակ ասֆալտ, Գծանշումները արվում են, բայց ներկը ջրաներկից չի տարբերվում, առաջին անձրեւից հետո այն չկա: Ծառեր են կտրվում: Կանաչ գոտիներն այդպես էլ չեն ավելանում: Հասարակական զուգարաններ չկան, Տարբեր տեղեր անկառավարելի շինարարություն է, փոշի ու կեղտ:
Դուք որպես գործող քաղաքապետ զգում եք, որ քաղաքապետերը հաջորդում են միմյանց, բայց վերը նշված աշխատանքների իրականացման պատասխանատուները՝ մնում են նույնը, անում են այնպես ինչպես իրենց հարմար է: Չե՞ք պատրաստվում կտրել այս արատավոր շղթան:
Ավինյանը պատասխանեց. «Ձեր բարձացրած գնահատակաների մեծ մասի հետ հմաձայն չեմ: Եվ օրինակ մենք ասում ենք գծանշումների մասով և գծանշումներ են արվում, որնք որ անորակ են, եկեք տրամաբանությունը հասկանանք` ինչ է արվում: Այն փողոցներում, որտեղ քաղաքապետարանը կատարում է ոռոգման աշխատանքներ, այդտեղ անում ենք նոր տեռմոպլաստով որոկյալ գծանշումներ, որովհետև դա հավելյալ ծախս է»:
Մանրմասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սահամանզատումից հետո ադրբեջանցիները դուրս կգան Գեղարքունիքի օկուպացված տարածքներից»․ մարզպետ
«Գեղարքունիքը շատ ապահով մարզ է, բոլորին հրավիրում եմ, մնացած հարցերը՝ իրավապահներին»,-այսօր կառավարության նիստից հետո ճ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Բարով ես եկել, համով ախպեր». Վաղարշապատցի կինը Փաշինյանին «Նարեկացի» նվիրեց
Էջմիածնում սուբվենցիոն ծրագրի շրջանակում ընթացքի մեջ են թիվ 14 «Ձնծաղիկ» մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները: Այս մա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանն այցելել է Հայաստան-Թուրքիա «Մարգարա» մաքսակետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստան-Թուրքիա «Մարգարա» մաքսակետ։«Հայաստան-Թուրքիա «Մարգարա» մաքսային կետն արդիակա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Անհրաժեշտ է քաղաքը համալրել հեղեղատար նոր համակարգով». Արեյան
«Անհրաժեշտ է քաղաքը համալրել հեղեղատար նոր համակարգով». հայտնել է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։Նա տեղեկացրե...