ԵՂԱՆԱԿ. Տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կրկին կնվազի
Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 20-ին, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 20-ին, 21-ի գիշերը առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ:
Հուլիսի 21-ի ցերեկը, 22-24-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հյուսիսարևելյան է, 2-5մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն կրկին կնվազի ևս 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում հուլիսի 20-ին, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։ Հուլիսի 21-ի ցերեկը, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 24-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում`18-23մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում հուլիսի 20–ի ցերեկը կլինի 30-32 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +22...+24 աստիճան։

Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանի նվազում է սպասվում. տեղումները կվերսկսվեն
Երևան քաղաքում՝Հուլիսի 13-ին երեկոյան, 14-18-ի գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և...
Ուժեղ երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանի տարբեր հատվածներում
Երկրաշարժ Վրաստանի Գուրջանի քաղաքից 36 կմ հարավ-արևելք։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։Հուլիսի 22-ին,...
Հզոր մագնիսական փոթորիկներ են մոտենում․ ինչ է սպասվում
Այսօր և առաջիկա երկու օրերին կդիտվի երկրի լարված մագնիսոլորտ։ Մոտ ժամանակներում Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկներ են...
Եղանակը Հայաստանում. օդի ջերմաստիճանը կբարձրանա
Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում այսօր և առաջիկա 3 օրերին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Տե...