Շուտով կլրանա մեկ ամիսը, ինչ «Դատալեքս» կայքը, մասամբ չի աշխատում. ինչ է հայտնի. «Հետք»
Շուտով կլրանա մեկ ամիսը, ինչ դատական տեղեկատվական համակարգը՝ Datalex.am կայքը, մասամբ չի աշխատում։ Համակարգում չեն երևում հունիսի 28-ից հետո մուտքագրված նոր գործերը, առանձին գործերով դատավորների աշխատակազմերի նշումները։ Չեն երևում այդ ժամանակահատվածում տեղադրված վճիռները, մինչդեռ օրենքի պահանջ է, որ դատական ակտերը հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով։
Բարձրագույն դատական խորհրդի մամուլի խոսնակ Մերի Գևորգյանը «Հետք»-ին փոխանցել է, որ հաշվի առնելով տարբեր կառույցների և գործընկերների հետ տարվող աշխատանքները՝ զերծ են մնում Datalex-ի խափանումների վերաբերյալ մեկնաբանություններից։
«Երբ ունենանք խնդիրների և դրանց լուծումների վերաբերյալ ավելի հստակ տեղեկատվություն, կլինի ամբողջական հայտարարություն վերոնշյալի մասին»,- ասել է Մ․ Գևորգյանը։
Նշենք, որ տեղեկատվական հարթակի ծրագրային ապահովումն իրականացնում է «Մեյսիս Ինֆորմեյշն Սիսթեմս» ՍՊԸ-ն։ Datalex-ի խափանումները նոր չեն, պարբերական բնույթ են կրում։ Երբեմն նույնիսկ դատավորները չեն կարողանում ծրագրից օգտվել։
Թե երբ հարթակը հասանելի կլինի՝ ժամկետներ չեն նշվում։
Նմանատիպ հոդվածներ
ՍԱՏՄ-ի արձագանքը՝ Ռուսաստանի կողմից հայկական որոշ ընկերությունների մթերքների արգելքին
Հուլիսի 17-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնայի...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. «Որդեր՝ հավի մսի մեջ». Նարինե Կիրակոսյան
Լրագրող Նարինե Կիրակոսյանը լուսանկարներ է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրառմամբ. «Այսօր Դավթաշեն 4 թաղամասում գտնվո...
ԼՂ-ից տեղահանված ընտանիքների համար Քաղաքաշինության կոմիտեի կայքում հրապարակվել են բնակելի տների կառուցման նախագծեր
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում բնակելի տներ...
Հայտնի է, թե երբվանից Երևանի մետրոպոլիտենն ամբողջությամբ կհրաժարվի ժետոններից
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենը 2025 թվականի հունվարից ամբողջությամբ կանցնի նոր վճարային համակարգի և կհրաժար...