Լեհաստանն իր F-16 կործանիչները չի փոխանցի Ուկրաինային
Լեհաստանն Ուկրաինային չի փոխանցի իր F-16 կործանիչները: Տեղեկությունը հայտնում է PAP գործակալությունը՝ հղում անելով Ազգային պաշտպանության նախարարության իր աղբյուրին։
Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ հանդիպումից հետո Լեհաստանի կառավարությունից ստացել է դրական որոշում, որով Կիևը կարող է ավելի արագ ստանալ F-16 կործանիչները:
«Խոսքը լեհական F-16 կործանիչների փոխանցման մասին չէ։ Նրանք մնում են և պահպանում են լեհական երկինքը», - ասվում է PAP-ի հաղորդագրությունում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինան այս ամառ կստանա առաջին F-16 կործանիչները: Դանիան, Նորվեգիան, Նիդեռլանդները և Բելգիան նախատեսում են Ուկրաինային մատակարարել ավելի քան 60 նման օդանավ:
Ռուսաստանը կարծում է, որ Ուկրաինային սպառազինություն մատակարարելը խանգարում է կարգավորմանը, ՆԱՏՕ-ի երկրներին ուղղակիորեն ներգրավում հակամարտության մեջ: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որը սպառազինություն է պարունակում Ուկրաինայի համար, կդառնա օրինական թիրախ Ռուսաստանի համար: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն ուղղակիորեն մասնակցում են հակամարտությանը, այդ թվում՝ ոչ միայն զենքի մատակարարմամբ, այլև Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իտալիայում և այլ երկրներում զինվորական կադրերի պատրաստմամբ:
Նմանատիպ հոդվածներ
Շոլցն անդրադարձել է Փաշինյանի ու Ալիևի հետ հանդիպմանը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը անդրադարձել է Եվրոպայի քաղաքական համայնքի համաժողովին, ՀՀ վարչապետ Փաշինյանի ու Ադրբեջանի...
«Կարմիր խաչը» այցելել է Բաքվում պահվող ԼՂ նախկին ղեկավարներին
Հուլիսին «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի անդամները այցելել են Բաքվում պահվող Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներին։ Այդ...
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու առաջարկը. «Ազատություն»
Տարիներ տևած բանակցություններից հետո այսօր Բրյուսելում Եվրոպական խորհուրդն ի վերջո հաստատեց Հայաստանի հետ վիզաների ազատա...
Մենք ողջունում ենք ԵՄ կողմից կայացված պատմական որոշումները. Միրզոյան
Քիչ առաջ ԵՄ խորհրդի՝ արտաքին գործերի նախարարների կողմից կայացված որոշումների կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան...