Ստեփանակերտի քաղաքապետն ազատության մեջ է. փաստաբան
Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանն ազատության մեջ է: Այս մասին հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը:
«ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարեց Ստեփանակերտի քաղաքապետին տնային կալանքի տակ պահելու որոշման դեմ մեր ներկայացրած վերաքննիչ բողոքը՝ բեկանելով Մասիս Մելքոնյանի կայացրած ապօրինի դատական ակտը և մերժելով քննիչի ներկայացրած միջնորդությունը։ Հիշեցնում եմ, որ իր մեկ այլ որոշմամբ վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափ էր ճանաչել նաև քաղաքապետի քսանօրյա կալանավորումը»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ Դավիթ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առերևույթ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու հիմքով։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն Կիրանցի տարածքում են
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն Տավուշի մարզի Կիրանց համայնքի հատվածում են։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է Աճարկո...
Երևանն ու Բաքուն պետք է ծանր փոխզիջումների գնան․ Պետդեպի խոսնակ
Հայաստանն ու Ադրբեջանը մեծ առաջընթաց են գրանցել և երկար ճանապարհ անցել խաղաղության պայմանագրի կնքման հարցում։ Այս մասին...
ԲԴԽ-ն դադարեցրեց Ռոբերտ Քոչարյանի գործը քննած դատավորի լիազորությունները
Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննած դատավոր Աննա Դանիբեկյանի լիազոր...
Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է Դեմոյանի մեղադրանքներին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը փորձում է հասկանալ` ինչ է կատարվել «Հայկական թատերական ընկեր...