Գերմանիայում աշխատանքից ազատել են RBB24-ի ռադիոհաղորդավարին Թրամփի դեմ մահափորձին հավանություն տալու համար
Գերմանական RBB24 ռադիոկայանը աշխատանքից հեռացրել է հաղորդավար Սեբաստիան Հոցին՝ X սոցիալական ցանցում գրառման համար, որով նա հավանություն է տվել ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Ռադիոկայանի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում նշվում է, որ Հոցը նախ սոցիալական ցանցում մահափորձից փրկված Թրամփին համեմատել էր բաց թողնված վերջին ավտոբուսի հետ: Բացասական արձագանքից հետո նա Թրամփին բացահայտ անվանել էր ֆաշիստ և հավանություն տվել մահափորձին։
«Նրա հայտարարություններն անհամատեղելի են այն արժեքների հետ, որոնք պաշտպանում է RBB-ն, հետևաբար մենք անհապաղ դադարեցնում ենք համագործակցությունը մինչև հետագա ծանուցումը, ինչի մասին հաղորդավարը համապատասխանաբար տեղեկացվել է», - հայտնել է ռադիոկայանի ծրագրերի տնօրեն Կատրին Գյունտեր:
Թրամփն հուլիսի 13-ին ընդհատել էր Փենսիլվանիայում հրապարակային ելույթը՝ հրաձգության պատճառով։ Կադրերում երեւում էր, թե ինչպես են անվտանգության աշխատակիցները ձեռքերով ծածկում նրա ականջը. Ավելի ուշ ԱՄՆ-ի նախկին նախագահն ասել էր, որ վիրավորվել է ականջից և շատ արյուն է կորցրել։ Երկրի գաղտնի ծառայությունն իր հերթին տեղեկացրել էր, որ սպանել է կասկածյալին, ով մի քանի կրակոց էր արձակել բեմի ուղղությամբ: Հրաձգության ժամանակ ներկաներից մեկը զոհվել է, ևս երկուսը՝ ծանր վիրավորվել։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը Շոլցին ներկայացրել է սահմանազատման մասին հայկական կողմի սկզբունքային դիրքոշումները
Բլենհայմյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Ինչպես հայտնո...
Հօգուտ Հայաստանի կբռնագանձվի ավելի քան 350 մլն դրամի ապօրինի ծագում ունեցող գույք
Հօգուտ Հայաստանի նախատեսվում է բռնագանձել ավելի քան 350 մլն դրամի ապօրինի ծագում ունեցող գույք։ Տեղեկությունը հայտնում է...
Ամերիկացի սենատոր Բոբ Մենենդեսը մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի բոլոր 16 կետերով
ԱՄՆ սենատոր Բոբ Մենենդեսը երեքշաբթի Մանհեթենի դաշնային դատարանի երդվյալ ատյանի կողմից մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի բոլ...
Իրանը ծրագրել էր սպանել Թրամփին. CNN
ԱՄՆ Գաղտնի ծառայությունն ավելի վաղ ուժեղացրել էր նախկին նախագահ Դոնալդ Թրամփի անվտանգության միջոցառումները այն բանից հետ...