Ամերիկացի սենատոր Բոբ Մենենդեսը մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի բոլոր 16 կետերով
ԱՄՆ սենատոր Բոբ Մենենդեսը երեքշաբթի Մանհեթենի դաշնային դատարանի երդվյալ ատյանի կողմից մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի բոլոր 16 կետերով, հայտնել է Reuters-ը։
Երդվյալ ատենակալները նախքան ինը շաբաթ տևած գործով վճիռ կայացնելը երեք օրվա ընթացքում ավելի քան 12 ժամ խորհրդակցել են:
70-ամյա Մենենդեսը կաշառակերությանը, օտարերկրյա գործակալ հանդես գալուն և արդարադատությանը խոչընդոտելուն առնչվող մեղադրանքներում իրեն մեղավոր չի ճանաչել:
Դատավարությունը կենտրոնացած էր այն մեղադրանքների վրա, որոնք դաշնային դատախազները «կաշառակերության մի քանի սխեմաներ» են որոկել։ Ըստ մեղադրանքների՝ սենատորը և նրա կինը՝ Նադին Մենենդեսը, ենթադրաբար, ստացել էին հարյուր հազարավոր կանխիկ դոլարներ, ոսկու ձուլակտորներ, մեքենաներ և հիփոթեքային վճարումներ նրա օգնության կարիքն ունեցող երեք գործարարներից:
Մենենդեսը կաշառքի դիմաց օգնել է միլիարդավոր դոլարների ԱՄՆ օգնություն տրամադրել Եգիպտոսին, որտեղ դատախազներն ասում են, որ գործարարներից մեկը՝ Վաել Հանան, կառավարության պաշտոնյաների հետ կապեր է ունեցել:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը Շոլցին ներկայացրել է սահմանազատման մասին հայկական կողմի սկզբունքային դիրքոշումները
Բլենհայմյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Ինչպես հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը հանդիպել են
Բլենհայմյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:Զրուցակից...
Հօգուտ Հայաստանի կբռնագանձվի ավելի քան 350 մլն դրամի ապօրինի ծագում ունեցող գույք
Հօգուտ Հայաստանի նախատեսվում է բռնագանձել ավելի քան 350 մլն դրամի ապօրինի ծագում ունեցող գույք։ Տեղեկությունը հայտնում է...
Իրանը ծրագրել էր սպանել Թրամփին. CNN
ԱՄՆ Գաղտնի ծառայությունն ավելի վաղ ուժեղացրել էր նախկին նախագահ Դոնալդ Թրամփի անվտանգության միջոցառումները այն բանից հետ...