ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկովյան շրջանում հայտնաբերվել են կործանված ինքնաթիռի անձնակազմի անդամների մարմինները
Հայտնաբերվել են Մերձմոսկվայում կործանված ինքնաթիռի անձնակազմի անդամների մարմինները: Մերձմոսկվայում կործանված ինքնաթիռի անձնակազմի անդամների մարմինները հայտնաբերվել են, նրանց նույնականացման համար անհրաժեշտ կլինի գենետիկ փորձաքննություն, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրը:
Գործակալության տվյալներով՝ Մոսկվայի մարզում ինքնաթիռի կործանման վերաբերյալ քրեական գործը կքննի Քննչական կոմիտեի կենտրոնական ապարատը: Կրիմինալիստներն ու քննիչներն աշխատում են ինքնաթիռի կործանման վայրում։ «ՌԴ ՔԿ կենտրոնական ապարատի քննիչներն ու քրեագետները ժամանել են ինքնաթիռի կործանման վայր և արդեն անցել են աշխատանքի», - նշել Է զրուցակիցը:
Հիշեցնենք, որ նախնական տեղեկություններով՝ հուլիսի 12-ին «Սուխոյ Սուպերջեթ-100» ինքնաթիռը, վերանորոգումից հետո գործարանից թռչելով, ուղևորվում էր Վնուկովո օդանավակայան, սակայն վթարի էր ենթարկվել Մոսկվայի մարզի Կոլոմնայի Ապրաքսինո գյուղի շրջանում: Ինքնաթիռում եղել է անձնակազմի երեք անդամ, բոլորը զոհվել են։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել են երևանյան սրճարաններից մեկում բռնկված հրդեհի կադրերը
Երևանի Պուշկինի և Կողբացու փողոցների խաչմերուկում գտնվող «Դի Անջելո» սրճարանում բռնկված հրդեհից կադրեր են հրապարակվել:Ավ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում ընթացքի մեջ գտնվող մեքենայում հրդեհ է բռնկվել. կան տուժածներ
Գրիգոր լուսավորիչ փողոցում ընթացքի մեջ գտնվող մեքենայում հրդեհ է բռնկվել: Վարորդն ու ուղեւորը տարբեր աստիճանի այրվածքներ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում ՌԴ քաղաքացին, լինելով ոչ սթափ, Mercedes-ով բախվել է ավտոբուսին
Այսօր՝ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04:20-ի սահմանում 21-ամյա ՌԴ քաղաքացի Արամ Սիմոնյանն իր վարա...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հորդառատ անձրևի ժամանակ 2 մարդ է hnuանքաhարվել ու մաhացել փողոցի մեջտեղում. Թուրքիա
Իզմիրում հորդառատ անձրևի ժամանակ երկու մարդ հոսանքահարվել է փողոցի մեջտեղում։Կադրերում երևում է, թե ինչպես է հոսանքահարվ...