Կարկուտ, քամու ուժգնացում, հորդառատ անձրև․ եղանակն՝ առաջիկայում
Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 10-14-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ: Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հարավ-արևմտյան է, 2-5մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։
Երևանում հուլիսի 10-14-ին գիշերը և կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում հուլիսի 10–ի ցերեկը կլինի 33-35 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +25....+27 աստիճան։